Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տարածաշրջանային խաղացողները ձգտում են հեռանալ անցյալի նախապաշարմունքներից՝ Մերձավոր Արեւելքի դինամիկ իրողություններին համապատասխան - Լիբանանյան շիա ռազմաքաղաքական «Հըզբոլլահ» շարժման բարձրաստիճան ներկայացուցչի մարտյան բավականին անսպասելի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ կարող է դառնալ կարեւոր դիվանագիտական իրադարձություն՝ հնարավոր աշխարհաքաղաքական հետեւանքներով՝ ներառյալ կորսված կապերի վերականգնում եւ տարածաշրջանային շփումների ակտիվացում: Բացի այդ, կարող են կասկածի տակ դրվել մերձավորարեւելյան «նորմալացման» ամերիկա-իսրայելական պլանները, գրում է The Cradle ինտերնետ-պարբերականը:
Պարսից ծոցի առաջատար պետություններից «Հըզբոլլահի» կապի եւ համակարգման խմբի ղեկավար Վաֆիկ Սաֆայի այցի մանրամասները դեռեւս պարզ չեն: Եթե հավատանք Սաուդյան ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերին՝ լիբանանյան դիմադրությունը ձգտում է մեղմել իր դիրքորոշումը «սիոնիստական ռեժիմի» նկատմամբ, ներառյալ նույնիսկ հնարավոր զիջումները: Այս տեսակի նարատիվը նպատակ ունի խաթարել կամ խեղաթյուրել ցանկացած իրական նվաճում, որը կարող էր ձեռք բերվել նման անսովոր ուղեւորության ընթացքում: Չնայած ասեկոսեներին եւ ենթադրություններին՝ տեղաշարժ կա Լիբանանի զինյալ շիաների եւ Վաշինգտոնի ու Թել Ավիվի արաբական նշանավոր դաշնակցի միջեւ երկարատեւ թշնամանքի հաղթահարման ուղղությամբ What’s behind Hezbollah's Wafiq Safa rare UAE visit? - Al-Monitor: Independent, trusted coverage of the Middle East سلِّموا السلاح يَسلم الجنوب! (aawsat.com):
Երկար տարիներ անց Սաֆայի ԱՄԷ կատարած առաջին այցի մասին տեղեկատվության բացահայտումը որոշ չափով զարմանալի էր՝ հաշվի առնելով Աբու Դաբիի ակտիվ դերը ցանկացած «հեղափոխական» տրամադրություն ճնշելու հարցում՝ ինչպես սուննիների, այնպես էլ շիաների։ Արաբական Միացյալ Էմիրությունների հատուկ ծառայությունները կիրառում են լիբանանցի քաղաքացիների կամայական ձերբակալութոյւններ եւ արտաքսումներ բոլոր տեսակի կասկածելի մեղադրանքներով՝ ներառյալ խոշտանգումներ եւ անմարդկային վերաբերմունքի այլ ձեւեր, որոնք, մասնավորապես, հանգեցրել են 2023ի մայիսին բանտում լիբանանցի գործարար Գազի Էզզելդինի մահվան՝ 2 ամսվա ազատազրկումից հետո Will rare UAE visit pave the way for normalization with Hezbollah? | Amwaj.media Lebanese man dies in UAE prison with suspicions of torture (newarab.com)։ ԶԼՄ – ների հաղորդմամբ՝ ԱՄԷ-ում ցմահ ազատազրկում են կրում 4 լիբանանցի, եւս երկուսին սպառնում է 15-ական տարվա ազատազրկում.Նրանք Էմիրություններում մնում են անազատության մեջ՝ «Հըզբոլլահի» եւ Իրանի համար փողերի լվացման մեղադրանոքվ: Բոլոր ձերբակալվածները հերքում են այդ մեղադրանքները։ Էմիրությունների իշխանությունները հատուկ հիմնավորումների կարիք չունեն լիբանանցիներին «Հըզբոլլահի» հետ կապերի մեջ մեղադրելու համար, որն այդ երկրում օրենքից դուրս է ճանաչված։ Հարկ է նշել նաեւ՝ ԱՄԷ-ն Մերձավոր Արեւելքում Թել Ավիվի ամենամոտ արաբական դաշնակիցն է, ինչը շատ նկատելի է դարձել 2020 թ-ի «Աբրահամյան համաձայնագրերի» նախապատրաստման, ստորագրման եւ իրականացման գործընթացում։ Չնայած Նեթանյահուի ռեժիմի կողմից Գազայի բնակչության ոչնչցմանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Իսրայելի միջեւ տնտեսական կապերը զարգանում են՝ գործընկերությանը տալով ավելի երկարատեւ բնույթ UAE, after Israel-Gaza conflict, says it does not mix trade with politics | Reuters:
«Հըզբոլլահի» եւ ԱՄԷ-ի միջեւ լարվածությունն արտացոլում էր Իրանի եւ Պարսից ծոցի սուննի արաբական պետությունների միջեւ ավելի լայն պայքարը՝ խթանելով հակամարտությունները, այդ թվում՝ Սիրիայում եւ Եմենում: 2016 ին Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը «Հեզբոլլահը» հայտարարել էր ահաբեկչական խմբավորում, իսկ երեք տարի առաջ նրա դեմ պատժամիջոցներ էր սահմանել «Ասադի ռեժիմի» կողմից սիրիական զինված դիմակայութայնը մասնակցելու համար: 2019-ին, Սաուդյան նավթային օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո՝ տարածաշրջանային լարվածության գագաթնակետին, «Հեզբոլլահի» առաջնորդ շեյխ Նասրալլան նախազգուշացրեց ադու Դաբիին եւ Ռիադին՝ Եմենում հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին: Այդ ժամանակ Մ. Ալ-Նահյանի կառավարությունն արդեն սկսել էր Դամասկոսի հետ հարաբերույոոթւնների ապասառեցումը՝ ելնելով Ռուսաստանում եւ տարածաշրջանի շատ պետություններում արգելված «Մահմեդական եղբայրներին» համատեղ դիմակայության շահերից։ ԱՄԷ-ն ձգտում է օգտագործել իր ոչ պաշտոնական միջազգային ազդեությունը՝ նպաստելով ԱՄՆ-ի հակասիրիական սահմանափակումների մեղմացմանը՝ պատերազմով ավերված եւ պառակտված երկրի վերականգնմանը մասնակցելու նպատակով։ Լինելով առաջին արաբական պետությունը, որն ավելի քան 10 տարվա ընդմիջումից հետո վերադարձել է Դամասկոսում ի դեմս իր դեսպանատնով, ԱՄԷ-ն օգտվել է Սիրիայի մայրաքաղաքում վերականգնված դիվանագիտական ջրանցքով «Հեզբոլլահի» հետ գործակցելու հնարավորությունից: Նախնական քննարկումները, սիրիական հետախուզության տնօրեն, գեներալ-մայոր Հոսամ Լուկայի աջակցությամբ, թույլ տվեցին մոտեցնել կողմերի դիրքորոշումները, եւ Դամասկոսի միջնորդությունը տվեց իր պտուղները EXCLUSIVE: Syrian president mediates Hezbollah-UAE prisoner release talks (thecradle.co): Ի հեճուկս տարածաշրջանային ԶԼՄ-ների որոշ լուրերի, ըստ the Cradle-ի աղբյուրների, Սաֆան իր այցի ընթացքում ԱՄԷ-ի պաշտոնատար անձանց կողմից որեւէ ակնհայտ պահանջի չի առնչվել: Քննարկումները վերաբերել են երկու հիմնական հարցերի՝ լիբանանցի բանտարկյալների ազատ արձակմանը, որոնք տանջվում են էմիրաթական բանտերում «Հըզբոլլահի» հետ կապերի մեղդրանքով, ինչպես նաեւ Էմիրություններում արտագաղթողների՝ Մայրիների երիրից քաղաքացի լինելու պայմանների բարելավմանը: Սաֆանն այցելել է ԱՄԷ՝ լիբանանցի մի շարք բանտարկյալների գործով շարունակվող գործունեության շրջանակներում՝ հանդիպելով «այդ գործին առնչվող մի շարք պաշտոնյաների հետ»: Եթե նանտարկյալներն ազատ արձակվեն մինչեւ Ռամադան սուրբ ամսվա ավարտը, դա բանակցությունների կառուցողական բնույթի վկայություն կլինի Hezbollah confirms Wafiq Safa visited UAE to follow up on Lebanese detainees - L'Orient Today (lorientlejour.com)։
Հարեւան պետությունների (Լիբանան, Սիրիա, ինչպես նաեւ Գազա) դեմ Նեթանյահուի վարչակարգի ահաբեկչական գործունեության ուժեղացման ֆոնին ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող քաղաքական գործչի ԱՄԷ այցը տեղական լրատվամիջոցներին հիմք է տալիս ենթադրելու վերականգնվող հարաբերությունների պատճառներն ու հնարավոր հետեւանքները: ԱՄԷ-ի իշխանությունները, մեղմ ասած, այնքան էլ արարողակարգային չէին «Հըզբլլահ» - ի հետ կապերի մեջ կասկածվող լիբանանցիների հետ, այժմ ձգտում են կապեր հաստատել լիբանանյան շիաների մարտական ավանգարդի հետ: Ավելի վաղ Աբու Դաբին եւ պաշտոնական Բեյրութը պայմանավորվել էին վերսկսել Բեյրութում ԱՄԷ դեսպանատան աշխատանքը, որը փակվել է 2021 թ-ից, եւ այս առումով Լիբանանի առաջատար քաղաքական ուժի դիրքորոշումը ոչ պակաս կարեւոր նշանակություն ունի, հատկապես Մերձավոր Արեւելքում Էմիրությունների տնտեսական ակտիվության համատեքստում եւ ոչ միայն UAE reaches agreement with Lebanon on reopening its embassy in Beirut (aa.com.tr):
«Հզբոլլահի» հետ հարաբերությունների բարելավման հարցում Աբու Դաբիի շահագրգռվածությունը կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանային անվտանգության վրա: Լիբանանյան շիաները որոշակի ազդեցություն են ունենում Եմենի «Անսար Ալլահ» դիմադրության շարժման վրա, որի ռազմածովային գործողությունները Կարմիր ծովում եւ այլ ջրային ուղիներում ուղղակիորեն ազդոոմ են միջազգային նավարկության վրա, եւ, հետեւաբար, էմիրեթցի շեյխերի եւ գործարարների շահերի վրա՝ Պարսից ծոցից մինչեւ Աֆրիկյան եղջյուր: «Հըզբոլլահի» հետ հարաբերությունների բարելավման հարցում Աբու Դաբիի շահագրգռվածությունը կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանային անվտանգության վրա. Նույնը կարելի է ասել Արաբական Միացյալ Էմիրությունների եւ հարեւան Իրանի միջեւ ոչ հեշտ երկխոսության մասին, որը լիբանանյան շիա ռազմաքաղաքական շարժմանը գաղափարական եւ, հավանաբար, այլ աջակցություն է ցուցաբերում:
Իր հերթին, «Հեզբոլլահը», որը քարոզարշավ է բարձրացրել Իսրայելի բանտերից բանտարկյալներին եւ գերիներին ազատելու համար, ցույց է տալիս երկխոսության պատրաստակամություն, նույնիսկ եթե ԱՄԷ-ի պաշտոնյաների ձեռքը սեղմող նրա ներկյացուցչի դիրքորոշումը լիակատար ըմբռնում չգտնի աջակիցների շրջանում: Պետք չէ մոռանալ նաեւ այն փաստը, որ մշտական ճգնաժամի մեջ գտնվող ոչ մեծ Միջերկրածովյան երկրի տնտեսությունը մեծապես կախված է արտասահմանյան դրամական փոխանցումներից, ոչ պակաս՝ ԱՄԷ – ից եւ Պարսից ծոցի այլ երկրներից The long-term impact of Lebanon's remittances dependency (newarab.com)։ Հավանաբար, Սաֆայի այցին կհաջորդեն նաեւ հետագա շփումները, որոնք դուրս են երկխոսության անմիջական մասնակիցների շրջանակներից։ Բացի «Հեզբոլլահի» եւ ԱՄԷ-ի, կամ Իրանի եւ ԱՄԷ-ի միջեւ փոխըմբռնման բարելավումից, անհրաժեշտ է հասկանալ Սաուդյան Արաբիայի գործողությունների տրամաբանությունն ու հաջորդականությունը: «Հըզբոլլահի» եւ արբական միապետությւոնների բանակից նրա ավանդական հակառակորդների միջեւ հարաբերությունների հնարավոր բարելավումը կփոխի Վաշինգտոնի եւ Թել Ավիվի ռազմավարական նպատակները՝ տարածաշրջանը վերաձեւակերպելու Իսրայելի եւ արաբական աշխարհի որոշ պետությունների միջեւ հարաբերութոյունների կարգավորման գաղափարների զարգացման միջոցով, որոնք քաղաքականապես ձեւակերպված են վերոհիշյալ «Աբրահամյան համաձայնագրերով»:
«Տարածաշրջանում լարվածության աճի եւ Գազայում պատերազմի տարածման աճող հավանականության կապակցությամբ Սաֆայի այցը ԱՄԷ Պարսից ծոցի արաբական երկրների ջանքերի ակտիվացման նշան է տարածաշրջանում ռազմական գործողւոթյունների կարգավորման եւ դեէսկալացիայի ուղղությամբ՝ տարածաշրջանում անվտանգության ոլորտում ԱՄՆ պարտավորությունների ենթադրյալ կրճատման ֆոնին», – կարծում է օմանցի գիտնական եւ Տոկիոյի Վասեդայի համալսարանի հրավիրված պրոֆեսոր Աբդուլլահ Բաաբուդը Will Hezbollah and the UAE overcome past problems? (newarab.com): Ամեն դեպքում, Մերձավոր Արեւելքում պետական եւ ոչ պետական դերակատարները ձգտում են ավելի պրագմատիկ գործել միմյանց նկատմամբ՝ ձգտելով դռները բաց պահել դիվանագիտական մեթոդներով հարաբերությունների բարելավման համար: Իհարկե, դա հնարավոր է միայն այնտեղ, որտեղ հնարավոր է, եւ որտեղ հին փոխադարձ ատելությունը, արհամարհանքը եւ ֆոբիաները չեն կուրացնում աչքերը:
Ալեքսանդր Գրիգորեւ
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի