|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Լիբանանյան «Հեզբոլա» խմբավորումը կազմակերպության նոր գլխավոր քարտուղար է ընտրել Հաշեմ Սաֆի ադ-Դինին: Այս մասին հայտնում են արաբական լրատվամիջոցները։
Ադ-Դինը 60 տարեկան է։ Նա «Հեզբոլա»-ի համահիմնադիրներից է, եղել է գործադիր կոմիտեի ղեկավարը։ Նրան համարում են «Հեզբոլա»-ի գործերի կառավարիչ։ Մինչ խմբի ղեկավար ընտրվելը նա զբաղվում էր խմբավորման ֆինանսական հարցերով։ Ադ-Դինը 2017 թվականից ԱՄՆ-ի կողմից հետախուզվող ահաբեկիչների ցուցակում է։
Նա «Հեզբոլա»-ի սպանված առաջնորդ Հասան Նասրալլայի զարմիկն է մայրական կողմից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումներից մեկի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանի փեսան։