կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-16 16:15
Հասարակություն

ՊՆ-ն կհետևի ՄԻՊ-ի առաջարկին

ՊՆ-ն կհետևի ՄԻՊ-ի առաջարկին

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրիասյանի առաջարկին` հաշվետվություն ներկայացնել Ազգային ժողով զինված ուժերում մահացության դեպքերի վերաբերյալ. 

 

«Մենք շնորհակալություն ենք հայտնում օմբուդսմենին այդ հարցով անհանգստանալու համար եւ ցանկանում հիշեցնել, որ պաշտպանության նախարարությունը միշտ խնդիրների առողջ եւ թափանցիկ քննարկումներ կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել եւ քանիցս նման քննարկումներ նախաձեռնել:

 

Նշված հարցերի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը եղել եւ կլինի բոլոր շահագրգիռ կողմերի եւ կառույցների մասնակցությամբ լսումների անցկացման նախաձեռնողը: Ընդ որում` նման լսումները մենք կազմակերպում ենք առանձին-առանձին նշված բոլոր հարցերի մասով, քանի որ դրանք պահանջում են մանրակրկիտ քննարկումներ և ոչ թե ընդհանրացում: Նման քննարկուներ արդեն եղել են ԱԺ-ում և լինելու են հետայսու, ինչպես նաև կլինեն քննարկումներ ՊՆ-ում»,-նշել է Հովհաննիսյանը: