|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․
«Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերվա ադրբեջանական կրակոցները Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի (Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և այլն) ուղղությամբ և անմիջական հարևանությամբ ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունը երբեք չի գնալու խաղաղության։
Ադրբեջանի իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ռասիզմի ու ատելության վրա. դա նրանց համար գոյության երաշխիք է:
Այս պարբերական բնույթ կրող հանցանքները խաթարել են մեր գյուղերի ու քաղաքների անվտանգությունը, մարդիկ զրկված են խաղաղ ու անվտանգ կյանքից, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:
Ուստի, որևէ պարագայում չի կարելի թույլ տալ նրանց ներկայությունը մեր գյուղերի հարևանությամբ»: