կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-16 12:13
Սպորտ

Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Հայաստանի հավաքականի կազմը

Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Հայաստանի հավաքականի կազմը

Հոկտեմբերի 20-29-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի կունենա Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որին Հայաստանը կներկայանա 9 մարզիկով:

Հայաստանի երիտասարդների հավաքականը ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ շարունակում է նախապատրաստվել կարևորագույն ստուգատեսին: Թուրքիայում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Էրիկ Թոխյան, 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 69 կգ քաշային Տոնի Գալաստյանը, 75 կգ քաշային Գոռ Ներսիսյանը, 91 կգ քաշային Մանուկ Խաչատրյանն ու գերծանր քաշային Արմեն Մնացականյանը: