կարևոր
4624 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-02 15:12
Քաղաքական

Եթե իրավունքներն ու պարտականություները չեք սահմանել, ի՞նչն ենք հիմա քննարկելու․ Արման Ղազարյան

Եթե տարանջատում չկա, բա, ի՞նչն ենք մենք քննարկում ու քվեարկում։ Եթե իրավունքներն ու պարտականություները չեք սահմանել, ի՞նչն ենք հիմա քննարկելու։ Այս մասին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պարտականությունների կատարող Դավիթ Գրիգորյանին հարց ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Արման Ղազարյանը։

Գրիգորյանը իր խոսքում նշել էր, որ լիազոր մարմնիի, ՏԻՄ-երի և մարզպետների հետ կապված օրենքում որևէ մաս չկա, փորձել են դա ավելացնել։ «Նախորդ անգամ քննարկեցին և արդեն սկսել էինք ընդհանուր առմամբ բազմաբնակարան շենքերի կառավարման մասին նոր օրենքի մշակումը, որտեղ ավելի մանրամասն կանդրադառնանք այդ պարտականություններին և իրավունքներին։ Եվ կարծում եմ՝ ամառվա վերջ հանձնաժողով կբերենք օրենքի այդ տարբերակը» ,-ասաց նա։ 

ՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում՝ ՀՀ կառավարության հեղինակած «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցումն է։ Ազգային ժողովը նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունել է այս տարվա փետրվարին։

Մանրամասն՝ տեսանյութում