կարևոր
4318 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-01 18:03
Աշխարհ

Էրդողանը Բայդենին զրկում է Ֆ-16-ի «խաղաքարտից»

Էրդողանը Բայդենին զրկում է Ֆ-16-ի «խաղաքարտից»

Երբ թուրքական Milliyet-ը հայտնեց, որ Անկարան կարող է կրճատել F-16-ի գնումները ԱՄՆ-ից հինգերորդ սերնդի KAAN կործանիչի մշակման պատճառով, որը շարունակվում է մոտ տասը տարի, միանգամից տարբեր բնույթի, այդ թվում՝ քաղաքական, բազմաթիվ հարցեր առաջացան։ Բանն այն է, որ «F-16 փաթեթը», որը ներառում է 40 նոր ամերիկյան F-16 Block-70 կործանիչների մատակարարում եւ 79 ինքնաթիռների արդիականացում, որոնք գտնվում են Թուրքիայում, վերջին տարիների ընթացքում հայտնվել է ամերիկա-թուրքական հարաբերությունների էպիկենտրոնում։ Եվ ամեն անգամ, նշում է Yeni Çağ թերթը, ԱՄՆ-ի կողմից այդ գործարքի կատարումը պայմանավորված էր տարբեր պայմաններով՝ Թուրքիայի կողմից Մարդու իրավունքների եւ ժողովրդվարության նորմերի պահպանման անհրաժեշտութայմբ, Ռուսաստանի հետ նրա համագործակցության զարգացման կրճատմմբ, Արեւելյան Միջերկրական ծովում, մասնավորապես, Հունաստանի հետ հարաբերութոյւններում քաղաքականության փոփոխությամբ, Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելով։ Վերջապես, պահանջներ են ներկայացվել նաեւ սիրիական քաղաքականության արդիականացման հարցում։

Այս ամենի հետեւում, ըստ պարբերականի, «կանգնած էր միայն ԱՄՆ-ի ձգտումը՝ Թուրքիային տեսնել բացռապես սեփական ազգային շահերին ամրացված եւ սեփական անվտանգության ապահովման նկատառումները»։ Իրական պրակտիկայում ամեն ինչ հանգում էր նրան, որ «թույլ չտա Թուրքիային օգտագործել արեւմտյան գործընկրների ռեսուրսները Մերձավոր Արեւելքում սեփական քաղաքականությունն իրականացնելու համար»: Այդ կապակցությամբ Վաշինգտոնը մշտապես «թուրքական գնդակը» Սպիտակ տնից տեղափոխում էր մեկ Պետդեպարտամենտ, մեկ կոնգրես, որը հաճախ էր ճոճում Անկարայի առաջ սպառազինության արտահանմանը վերաբերող տարբեր պատժամիջոցներ։ The Wall Street Journal թերթը գրել է․ «Թուրքիային F-16-ներ վաճառելու համար Սպիտակ տունը պետք է Կոնգրեսին ապացուցեր, որ ինքնաթիռների վաճառքը կարեւոր է ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար, այլ ոչ թե Թոորքիայի», իսկ Politico-ի կարծիքով՝ «Վաշինգտոնը, անկյուն քաշելով Էրդողանին, նաեւ խնդիր էր դնում նրան վերադրձնել Արեւմուտքին նվիրված գործընկերոջ իմիջը»: Թուրքիայի ռազմաօդային ուժերը մոտ 250 Ֆ-16 ինքնաթիռներից բաղկացած պարկ ունեն, հայտնում է անվտանգության հետազոտությունների միջազգային ինստիտուտը: Այն թարմացման եւ ընդլայնման կարիք ունի:

Ի պատասխան՝ Էրդողանն ի սկզբանե խաղարկել է ռուսական եւ չինական «խաղաքարտերը»՝ հայտարարելով, որ «թուրքական կառվարությունը սխալ է թույլ տվել՝ ԱՄՆ-ից խնդրելով այդ կործանիչները, քանի որ դրանք հնացած են»: Անկարան նախանշել է Պակիստանին վաճառված չինական ինքնթիռների կամ ռուսական ինքնաթիռների գնման տարբերակները։ Բայց հիմա Թուրքիան խաղադրույք է կատարում հինգերորդ սերնդի KAAN կործանիչի ստեղծման սեփական նախագծի վրա եւ ԱՄՆ-ի հետ ինտրիգից հանում է ինչպես F-16-ին, այնպես էլ Չինաստանին՝ Ռուսաստանի հետ միասին։

Այստեղ անմիջապես ի հայտ են գալիս կարեւոր նրբություններ։ Բանն այն է, որ KAAN ինքնաթիռի առաջին փորձնական թռիչքը նախատեսված է անցկացնել միայն չորս տարի հետո, իսկ դրա արտադրութայն համար անհրաժեշտ են նաեւ տարիներ։ Ուստի Մերձավոր Արեւելքում աճող լարվածության ֆոնին Թուրքիայի գործողությունների նման պարադիգմից դուրս գալ չի հաջողվի։ Թուրքիայի կործանիչների ներկայիս նավտորմը հնացել է եւ չի համապատասխանում ժամանակակից պահանջներին՝ սպառազինությամբ եւ տեխնոլոգիաներով զիջելով Իսրայելի Ֆ-35, Իրանի Սու-35 եւ նույնիսկ Սիրիայի արդիականացված ՄիԳ-29ՍՄՏ ինքնաթիռներին: Ահա թե ինչու Անկարայի հայտարարությունները ԱՄՆ-ում F-16-ի գնումների կրճատման հնարավորության մասին սակարկության տարրեր են պարունակում։

Այս նախագծի արժեքը Թուրքիայի համար գնահատվում է 20 մլրդ դոլար, մինչդեռ ԱՄՆ-ն այդ ինքնաթիռները Թայվանին մատկարարում է զգալիորեն ավելի ցածր գնով։ Որոշ տվյալներով՝ մեկ F-16-ի գինը մոտ 60 մլն դոլար է: Մյուս կողմից, ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ F-16 կործանիչների մատակարարմամբ Թուրքիայի ռազմական կարողությունների ամրապնդումը գլոբալ լարվածության պայմաններում ոչ թե կնվազեցնի, այլ կբարձրացնի տարածաշրջանում սեփական ուժերի ծանրաբեռնվածությունը: Այժմ խնդիրը, ըստ Hurriyet թերթի, «հանգելու է ռազմավարական դաշնակիցների հետ գործընկերությունը վերանայելու Անկարայի ունակություններին եւ պատրստակամությանը, որոնց առջեւ կան ոչ միայն քաղաքական, այլեւ ռազմական պարտավորություններ»:

Բայց առայժմ Թուրքիան չի շտապում շեղվել դեպի Ռուսաստան։ Այն չի կարող ամբղջությամբ հրաժարվել ԱՄՆ-ից ռազմական գնումներից, սակայն ձգտում է զարգացնել սեփական ռազմարդյունաբերական համալիրը եւ սպառազինություն ձեռք բերել նաեւ այլ երկրներում, մտադիր է «պատմական ժամանակ շահել եւ իրեն հայտարարել որպես բարձր ճշգրտության սպառազինության առանձին արտադրողի»։ Դա, ըստ թուրք փորձագետների, «ինչ-որ ինքնուրույն վեկտոր է Էրդողանի քաղաքականության մեջ»։ Իսկապես, Արեւելքը նուրբ հարց է։

 

Տարասով 

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի