|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռակա բանավեճին, գրում է Eremenihaber.am-ը։
Նշենք, որ Բայդենը Պուտինին մարդասպան էր անվանել, իսկ Պուտինն իր հերթին առողջություն էր ցանկացել Բայդենին:
Էրդողանը լրագրողներին տված հարցազրույցում հաջակցություն ՌԴ ղեկավարի՝ ասել է.
«Պարոն Բայդենի՝ Պուտինի մասին այդ խոսքերը պետության ղեկավարին հարիր խոսքեր չեն և մի պետության ղեկավարի կողմից Ռուսաստանի նման պետության ղեկավարի հասցեին այդպիսի արտահայտություն անելը չի կարող ընդունելի լինել»:
Ըստ Էրդողանի՝ Պուտինը Բայդենին խելամիտ և շատ բարեկիրթ պատասխան է տվել:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին ABC հեռուստաընկերության եթերում ԱՄՆ նախագահը դրական է պատասխանել լրագրողին այն հարցին, թե արդյոք Բայդենը կարծո՞ւմ է, որ Պուտինը մարդասպան է: Նույն օրը պաշտոնական Մոսկվան հայտարարեց՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին կանչում է Մոսկվա, բայց ընդգծեց, որ խոսքը ոչ թե հետ կանչելու, այլ խորհրդակցություններին մասնակցելու մասին է: Հաջորդ օրը Պուտինն անձամբ արձագանքեց Բայդենի հայտարարությանը՝ ասելով, թե նրան առողջություն է ցանկանում: Ավելի ուշ Պուտինը ԱՄՆ նախագահին առաջարկել է շարունակել բանավեճն ուղիղ եթերում, որը սակայն վերջինիս հրաժարվել է ընդունել:
Աղբյուր`Ermenihaber.am