կարևոր
8251 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-23 17:25
Քաղաքական

Հայրենակիցների հետ այսօրվա հանդիպմանը քննարկել ենք երկրում ստեղծված ճգնաժամը և այն հաղթահարելու ուղիները․ Մհեր Մելքոնյան

Հայրենակիցների հետ այսօրվա հանդիպմանը քննարկել ենք երկրում ստեղծված ճգնաժամը և այն հաղթահարելու ուղիները․ Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը տեղեկացնում է, որ այսօր ՀՅԴ «Շիրակ» Մարզային կոմիտեի գրասենյակում անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը։

«Այսօր ՀՅԴ «Շիրակ» Մարզային կոմիտեի գրասենյակում անցկացրել եմ քաղաքացիների հերթական ընդունելությունը։

Ընդունելության ընթացքում ծանոթացել եմ մեր հայրենակիցների խնդիրներին, լսել բողոքներն ու առաջարկությունները, պատասխանել հուզող հարցերին։

Մեր հայրենակիցների հարցերը բազմաբնույթ են․ մասնավորոպես վերաբերվում էին սոցիալական, ֆինանսական,անվտանգային ոլորտներին:

Հայրենակիցների հետ քննարկել ենք երկրում ստեղծված ճգնաժամը և այն հաղթահարելու ուղիները»։