Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Եվրոպական խորհրդի նախագահի՝ Վրաստանի հարցերով ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը կվերադառնա Վրաստան՝ միջնորդելու երկրում քաղաքական ճգնաժամի կարգավորման գործընթացին: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Twitter-ի իր էջում:
«Մենք ի մի ենք բերել Դանիելսոնի միջնորդությամբ Վրաստանում ձեռք բերված առաջընթացի արդյունքները: Եկել է ժամանակը, որպեսզի անհրաժեշտ փոխզիջումներ կատարենք Վրաստանի քաղաքացիների շահերի համար: Ներկայացուցիչը կվերադառնա՝ շարունակելու միջնորդությունը»,- գրել է Միշելը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է Եվրոպական խորհրդի ղեկավարի որոշումը: «Սա հստակ նշան է, որ ԵՄ-ն ոչ մի տեղ չի գնում»,- գրել է նա Twitter-ում:
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան, որը ղեկավարում էր կառավարությունը 2019-ի սեպտեմբերից, լքել է վարչապետի պաշտոնը՝ թիմի հետ տարաձայնությունների պատճառով՝ ընդդիմության՝ «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիայի ձերբակալման շուրջ: Պատգամավորը ձերբակալվել էր փետրվարի 23-ին, բայց արդեն նոր վարչապետի՝ Իրակլի Ղարիբաշվիլիի օրոք։