կարևոր
4594 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-22 17:39
Քաղաքական

Դիվանագիտություն առանց պարտավորությունների: Արեւմուտքն ավելի ակտիվ է շփվում Հայաստանի հետ, բայց պատրաստ չէ երաշխավորել նրա անվտանգությունը

Դիվանագիտություն առանց պարտավորությունների: Արեւմուտքն ավելի ակտիվ է շփվում Հայաստանի հետ, բայց պատրաստ չէ երաշխավորել նրա անվտանգությունը

Այս շաբաթ Հայաստանի ղեկավարությունն առաջին անգամ ուղղակիորեն հայտարարեց ՀԱՊԿ-ից երկրի հնարավոր դուրս գալու մասին: Մոսկվայի հետ հարաբերությունների ճգնաժամը Երեւանին ստիպում է անվտանգության այլ երաշխավորներ փնտրել Բաքվի նոր ագրեսիայի դեպքում։ Արեւմտյան գործընկերների, այդ թվում՝ ռազմական, հետ համագործակցության ամրապնդումը դիտորդներին առիթ է տալիս խոսելու երկրի արտաքին քաղաքական շրջադարձի մասին։ Սակայն հավանականությունը, որ ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն կրիտիկական իրավիճակում տեր կկանգնեն Հայաստանին, չափազանց փոքր է։

 

Դժգոհության պատճառները

Մարտի 12-ին ՀՀ վարչապետը հայտարարեց՝ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությոնը չկատարի իր պարտավորությունները, եւ դրանով Մոսկվայի հետ հակամարտությունը նոր մակարդակի բարձրացրեց: Մինչ այդ Երեւանը ոչ մի անգամ ուղղակիորեն չի խոսել ռազմկան դաշինքից դուրս գալու հնարավորության մասին, խոսքը միայն անդամակցության սառեցման մասին էր։ Ե՛վ ինքը՝ Նիկոլը, եւ՛ Հայաստանի կառավարության մյուս անդամները դեռեւս անցյալ տարեվերջին ոչ միանշանակ էին պատասխանում ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու մասին հարցերին՝ իրենց համար մանեւրելու տեղ թողնելով։ Հիմա էլ Հայաստանը վերջնագիր է ներկայացրել։

Ռուսաստանի գլխավորած դաշինքը լքելու սպառնալիքը Հայաստանի վարչապետի միակ ռեզոնանսային հայտարարւթյունը չէ։ Նա կասկածի տակ է դրել նաեւ երկրի մասնակցությունը ԵԱՏՄ-ին։ Հայաստանը Եվրասիական միությունում մնալու, թե Եվրոպական միության ձգտելու հարցը պետք է որոշվի հանրաքվեով, ասել է դա: «Այս իրավիճակում մենք տարբեր սցենարներ ենք դիտարկում։ Եվ երբ հասարակության համար պատրաստ առաջարկ ունենանք, այն կներկայացնենք», - հավելել է նա։

Երեւանն ամենից շատ դժգոհ է այն բանից, թե ինչպես է Մոսկվան վերջին չորս տարիներին կատարում իր դաշնակցային պարտավորությունները։ Ընդ որում, խոսքը Լեռնային Ղարաբաղի եւ խաղաղապահ առաքելության ձախողման մասին չէ։ Երեւանի համար գլխավոր գրգռիչը Հայաստանի համընդհանուր ճանաչված տարածքում ադրբեջանական ագրեսիայից հետո Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի անգործությունն է։ 2021 եւ 2022ին հայ-ադրբեջանական սահմանին մի քանի անգամ մարտեր են բռնկվել։ Երեւանը պնդում է՝ Ադրբեջանը մտել է երկրի տարածք եւ օկուպացրել սահմանմերձ շրջանների շուրջ 140 քառակուսի կիլոմետր։ Հայաստանը բազմիցս դիմել է ՀԱՊԿ-ին՝ միջոցներ ձեռնարկելու պահանջով.կազմակերպության կանոնադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ նրա անդամներից որեւէ մեկի վրա հարձակումը հավասարեցվում է բոլորի վրա հարձակմանը: Սակայն ոչ դաշինքը, ոչ Մոսկվան չհամաձայնեցին ընդունել Ադրբեջանի ագրեսիան։ «Հարցը մնում է՝ որտեղ է, ըստ ՀԱՊԿ մեր գործընկերների, գտնվում Հայաստանի ինքնիշխան տարածքը եւ որտեղ է նրա պատասխանատվության գոտին Հայաստանում», — գլխավոր պահանջը ձեւակերպել է նիկոլը:

 

Դաշնակիցներ Արեւմուտքում. խոսակցություններ առանց երաշխիքների

Դաշնակցին սատարելու Ռուսաստանի դժկամությունը Հայաստանին ստիպում է փնտրել անվտանգության այլ երաշխավորներ։ Այսպես, վերջին մի քանի ամիսներին Երեւանը ռազմական համագործակցույան բանակցություններ է վարում Հունաստանի, Ֆրանսիայի եւ Հնդկաստանի հետ։ Անցյալ շաբաթ Հայաստան էր այցելել Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը, ով նաեւ հիշատակել էր դաշինքի ստեղծման հնարվորությունը:  «Մենք հաջող եռակողմ պաշտպանկան համագործակցություն ենք ստեղծել Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի միջեւ։ Բայց կարող են լինել նաեւ այլ եռակողմ կամ քառակողմ հարաբերություններ՝ Ֆրանսիայի եւ Հնդկաստանի հետ»։ Այն, որ կողմերը քննարկել են «այլ բարեկամ երկրների հետ բազմակողմ ձեւաչափով համագործակցության հնարավորությունը» , հաստատել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարը։ Այս հայտարարությունների բնույթը ցույց է տալիս, թե որքանով են կողմերը դեռեւս հեռու լիարժեք դաշինք ստեղծելուց։ Եվ, իհարկե, նա չի կարող փոխարինել այն երաշխիքներին, որոնք Մոսկվան տրամադրում է Երեւանին՝ նույնիսկ կուտակված բոլոր խնդիրների դեպքում։

Ավելի շոշափելի է առաջընթացը սպառազինությունների մատակարարման շուրջ բանակցություններում։ Վերջին երեք տարիներին Ֆրանսիան եւ Հնդկաստանը սկսել են մեծ դեր խաղալ Հայաստանում ռազմկան ներմուծման առումով։ Անցյալ տարվա աշնանը Փարիզը համաձայնել էր Երեւանին մատակարարել 50 «բաստիոն» զրահամեքենա, ինչպես նաեւ ՀՕՊ միջոցներ։ Հնդկաստանից երկիրն արդեն ստցել է տասնյակ Pinaka եր եւ հաուբիցներ եւ սպասում է ինքնագնաց հրետանային կայանքների։ Սակայն այդ մատակարարումների ծավալները նախկինի պես չափազանց փոքր են, որպեսզի օգնեն հայկական բանակին ադրբեջանական հնարավոր ագրեսիան հետ մղելու հարցում։

Դժվար է պատկերացնել, որ Երեւանը կարող է ինչ-որ երաշխիքներ ստանալ արեւմտյան երկրներից, The Insider-ի հետ զրույցում նշել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ծրագրի տնօրեն Ալիսա դե Կարբոնելը: «Մեծ անջրպետ կա Երեւանի հռետորաբանության եւ Ռուսաստանի հետ կապերը սահմանափակելու նրա ունակության միջեւ, որոնք, համենայն դեպս առեւտրի ոլորտում, միայն ամրապնդվեցին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո»:

Հայաստանի վրա անվտանգության երաշխիքների ընդլայնումն այժմ Եվրամիության ծրագրերի մեջ չի մտնում, նշում է փորձգետը. բավական է նայել Ուկրաինային եվրոպական օգնության հետ կապված ներկայիս ճգնաժամին, որպեսզի հասկանանք ԵՄ-ի սահմանները: Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ պաշտպանական կապերի ամրապնդումը կարեւոր է եւ «զայրացնում է Բաքվին, որը Փարիզի հետ հարաբերությունների բարդ պատմություն ունի», բայց նրան ոչ մի կերպ չի կարելի անվանել ռուսական երաշխիքների փոխարինում:

Հայաստանի վրա անվտանգության երաշխիքների ընդլայնումը չի մտնում Եվրամիության ծրագրերի մեջ։ Այս տարի Ադրբեջանը պատրաստվում է ընդունել կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովը (COP 29), եւ դա կարող է կայունացնող գործոն դառնալ, ավելացնում է Ալիսա Դե Կարբոնելը: Բայց միեւնույն ժամանակ, կարծում է նա, ռազմական էսկալացիայի հնարավորությունները, միեւնույն է, պահպանվում են։ Բաքուն շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել Երեւանին եւ պահանջում է սահմանամերձ շրջանների չորս գյուղերի հանձնում։ Ավելի վաղ ԱՄՆ հետախուզական ծառայությունները 2024 թ-ի սպառնալիքների գնահատման ամենամյա զեկույցում զգուշացրել էին, որ Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա, սակայն «առճակատումը, հավանաբար, սահմանափակ կլինի տեւողությամբ եւ ինտենսիվությամբ» ATA-2024-Unclassified-Report.pdf (dni.gov):

Ռուսաստանից հիասթափությունը  հասկանալի է, ամփոփում է դե Կարբոնելը, այն զուգորդվում է այն զգացմունքի հետ, որ Մոսկվային վստահելը սխալ էր, սակայն ինչպես Երեւանում, այնպես էլ արեւմտյան մայրաքաղաքներում շատերն անհանգստացած են, որ հայկական կառավարությունը «չափազանց հեռու է գնում»՝ երես թեքելով Ռուսաստանից:

 

Զրոյական գումարով խաղ

Իրավիճակի բարդությունը, որում հայտնվել է Հայաստանը, կայանում է նաեւ նրանում, որ քաղաքական վեկտորը փոխելիս նա վտանգում է միայն վատթարացնել իր վիճակը։ Այժմ ռուսական ռազմական ներկայությունը երկրում Բաքվին հետ չի պահում «փոքր եւ միջին էսկալացիայից», նշում է կիրառական քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը: Սակայն այն նախկինի պես թույլ չի տալիս Ադրբեջանին լայնածավալ ներխուժում սկսել։ «Եթե հարձակում լինի, ո՞վ է պատրաստ երկու օրվա ընթացքում կանգնեցնել Բաքվին։ Չէ՞ որ մենք չունենք այն ռազմավարական խորությունը, որն ուներ Ուկրաինան, - ասում է փորձագետը՝ նկատի ունենալով, որ Հայաստանը փոքր երկիր է, որը անհաջող պաշտպնության դեպքում կարող է արագ գրավվել։ «Դեպի Երեւան երթի» հավանականությունն ավելի քիչ է, քանի դեռ կան ռուսական երաշխիքներ եւ քանի դեռ Ռուսաստանը չի թշնամացել Հայաստանի հետ»:

Մինչ այժմ Մոսկվայի արձագանքը Երեւանի հայտարարություններին բավականին զուսպ է եղել։ «Մեզ անհրաժեշտ են շփումներ եւ ՀԱՊԿ շրջանկներում, եւ երկկողմ մակարդակով մեր հայ գործընկերների հետ։ Պարզաբանելու ենք եւ խոսելու ենք այն հայտարարությունների հունով, որոնք արել է [Հայաստանի] վարչապետը»,-այսպես է մեկնաբանել դրա ելույթը պեսկովը։ Այնուամենայնիվ, անցած շաբաթ հայկական ԶԼՄ-ներում չհաստատված տեղեկություններ հայտնվեցին Ռուսաստան հայկական գյուղմթերքի արտահանման հնարավոր խնդիրների մասին Վաղվանից Վերին Լարսի անցակետը հայկական գյուղմթերքի համար փա՞կ է լինելու․ գործարարներն ահազանգում են, պաշտոնյաները՝ հերքում | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն (factor.am)։ Սերգեյ Մելքոնյանը համոզված է՝ Ադրբեջանի հարձակման դեպքում Երեւանը չի կարող ակնկալել Արեւմտյան ռազմական օգնություն: Ամեն ինչ այն պատճառով, որ ոչ Բրյուսելը, ոչ Վաշինգտոնը Ադրբեջանին չեն դիտարկում որպես իրենց հակառակորդ։ Եվ ԵՄ-ում դա ամեն կերպ ընդգծում են: «Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն Ադրբեջանն անվանում է «հուսալի էներգետիկ գործընկեր»։ ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը 2024 թ-ի բացարձակապես ֆիկտիվ նախագահական ընտրություններից հետո շնորհավորում է ալիեդւին հաղթանակի կապակցությամբ, Չնայած նրան, որ երկրում բանտարում են լրագրողներին եւ հասարակական գործիչներին»: Թե՛ ԵՄ-ն, եւ թե՛ ԱՄՆ-ն այժմ ավելի շատ կենտրոնացած որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը լուծվի բանակցությունների սեղանի շուրջ, կարծում է Ալիսա դե Կարբոնելը: «Այժմ, երբ բանակցություններն ընթանում են ուղղակիորեն, առանց ԵՄ — ի կամ ԱՄՆ-ի միջնորդության, Արեւմուտքի ռազմվարությունն այն է, որ սպառնա սահմանափակել հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ ընդլայնել դրանք Հայաստանի հետ նոր էսկալացիայի դեպքում», - բացատրում է նա տարածաշրջանի նկատմամբ արեւմտյան երկրների քաղաքականությունը: Քանի դեռ բանակցությունները շարժվում են խաղաղ համաձայնագրի ուղղությամբ, ոչ Բրյուսելը, ոչ Վաշինգտոնը որեւէ կողմ չեն զբաղեցնի։

Հայաստանն ունի նաեւ երրորդ ճանապարհը՝ Իրանը, որն ընդգծում է, որ չի հանդուրժի տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփխություններ եւ Հայաստանի սահմանների խախտում։ Երկրների մերձեցմանը նպաստեց ուժերի հավասարակշռության փոփոխությունը ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո։

Իրանն ընդգծում է՝ չի հանդուրժի տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ

 

Թեհրանին հատուկ անհանգստություն են պատճառում Բաքվի սպառնալիքները՝ Հայաստանի հարավային շրջաններով ուժով կտրել Զանգեզուրի միջանցքը, որը, ըստ մտահղացման, պետք է Ադրբեջանի հիմնական մասը միացնի նրա էքսկլավ Նախիջեւանին։ Նման սցենարի դեպքում Իրանը կտրված կլիներ Հայաստանից՝ կորցնելով հայկական տարածքով Սեւծովյան տարանցման հասանելիությունը։

Սակայն առայժմ Երեւանը խուսափում է Թեհրանի հետ անվտանգության հարցերի քննարկումից՝ կենտրոնանալով առաջին հերթին տնտեսական փոխգործակցության վրա, նշում է Սերգեյ Մելքոնյանը։ Եվ այս առումով ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացումը լրացուցիչ ռիսկեր է պարունակում։ Հայաստանի սահմանների խախտման նման կարմիր գիծ Իրանը համարում է իր սահմանների մոտ արտատրածաշրջանային ուժերի, առավել եւս արեւմտյան ուժերի տեղակայումը։

 

Ալեքսանդր Ատասունցեւ

Թարգմ.՝ Գայանե Մանուկյանի