կարևոր
5155 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-03 16:29
Քաղաքական

Գործակալ Արաբաթ Միրզոևը ժրել է և հերքում է Նիկոլին․ Գագիկ Համբարյան

Գործակալ Արաբաթ Միրզոևը ժրել է և հերքում է Նիկոլին․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Գործակալ «օմեգա» Արաբաթ Միրզոևը ԱԺ֊ում բավական ագրեսիվ պահվածք է դրսրևորել և զենքի գնման պահով ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին ի պատասպան, նախ` երեսով է տվել, թե, իբր, նրանց իշխանության եղած ժամանակ «պիպետկով» են զենք գնել ու ստացել, և երկրորդը`առաջարլել է պապանձվել...

Սա քայլիստ պաշտոնյայի ցինիկության հերթական դրսևեևումներից է...

Լավ կլինի գործակալ Արաբաթը պատասխանի Ալիևի հայտարարություններին, ըստ որի, 44֊օրյա պատերազմի ժամանակ Բաքվին հաջողվել է ոչնչացնել և առգրավել 4֊5 միլիարդ դոլարի զենք ու հնչեցնել հռետորական հարց` «Որտեղի՞ց աղքատ Հայաստանին այդքան զենք»...Մինչև հիմա Նիկոլ Անհողի իշխանության որևէ ներկայացուցիչ չի պատասխանում Ալիևի բարձրաձայնած թվերին և հարցին...Թե ինչու՞ չեն պատասխանում, երևի թե բոլորին է պարզ...

Բացի այդ բազմիցս է Նիկոլ Անհողն ինքը հայտարարել, որ Հայաստանը ԵՐԲԵՔ զենքի խնդիր չի ունեցել...Ստացվում է, գործակալ «օմեգան» իր այս հայտարարություններով նաև հերքում է իր ֆյուրերին...

2018֊20 թթ֊ներին Նիկոլի իշխանությունը ձեռք է բերել մոտ 350 միլիոն դոլարի զենք, որից գրեթե կեսը ծախսվել է անպիտան «ՍՈՒ֊30 ՍՄ» կործանիչները գնելու հանար, իսկ պատերազմից հետո ձեռք բերված հնդկական զենքի վերաբերյալ տեղեկությունները կցկտուր են, որն ապացուցում է, որ «պիպետկով» զենք գնողները հենց քայլիստների իշխանությունն է, ովքեր 44֊օրյա պատերազմի ժամանակ և հետո ահռելի քանակությամբ և գնի զենք են կորցրել, բայց ձեռք են բերել միզեր քանակությամբ և «կոպեկների» զենք...

Արաբաթ Միրզոևի «պիպետկով» զենք ստանալու մասին արտաբերումը ոչ այնքան ընդդիմադիրներին էր վերաբերվում, որքան ավելի շառ ռուսների դեմ էր ուղղված, որով և պայմանավորված է Արաբաթի ժրելը...»։