|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մայիսի 11-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա երգիչ Մավր Մկրտչյանի «Կանչ Հայոց Տան» խորագրով մենահամերգը։
Համերգին ընդառաջ երգիչն իր հանդիսատեսին է ներկայացրել նոր երգի և տեսահոլովակի պրեմերիա՝ «Դու ու էլի դու»:
Համերգի ընթացքում հանդիսատեսին կներկայացվի Մավրի երգացանկից արդեն սիրված և ճանաչված երգեր, ինչպես նաև կլինեն նոր կատարումներ, որոնք կհնչեն առաջին անգամ։
Հանդիսատեսին սպասվում է կենդանի նվագակցությամբ, հետաքրքիր երաժշտական և լուսաձայնային լուծումներով, հատուկ հյուրերով և անկեղծ հույզերով։
Համերգային ծրագիրը կազմված է թեմատիկ բաժիններից՝ ռեժիսորական հետաքրքիր լուծումներով, կհնչեն հոգևոր, ժողովրդական, աշուղական, կոմպոզիտորական, հայրենասիրական, ֆոլկլոր և հեղինակային երգեր։
Երաժշտական մասի ղեկավարն է երգիչ, երաժիշտ Գարեգին Առաքելյանը (Gata Band):