|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ սպառողների համար գազը չի թանկանա:
Նա նշեց, որ երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` գազի գնի թեմայով, և հանգել են խնդրի տեսանելի լուծման առաջիկա տեսանելի ապագայի համար:
Փաշինյանի խոսքով` երկու օղակ կա գազի մատակարարման մեջ, մեկը «Գազպրոմ» ռուսական ընկերությունն է և նրանց կողմից «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մատակարարվող գազը, և մյուս օղակը՝ «Գազպրոմ Արմենիայից» հայաստանյան սպառողներին գազի մատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» և «Գազպրոմ» ընկերությունները պետք է վերանայեն գազի մատակարարման գինը, և գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու, բայց ներքին կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու»,- ասաց նա:Ստացվում է, որ առաջին օղակում գնային փոփոխություն տեղի կունենա, իսկ երկրորդ օղակում՝ ոչ:
«Մեր խնդիրն է լինելու գազի գնագոյացման շուրջ հստակ, կանխատեսելի մեխանիզմներ ունենալը և գազի համակարգի արդյունավետությունը բարձրացնելը, այդ հարցում ռուսաստանցի գործընկերների հետ ևս կաշխատենք»,-ասաց նա: