կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-03 13:58
Քաղաքական

Քաղաքացիները փակել են Վանաձոր-Երևան ճանապարհը. նրանց ձեռքին Մամիկոն Ասլանյանի նկարն է

Քաղաքացիները փակել են Վանաձոր-Երևան ճանապարհը. նրանց ձեռքին Մամիկոն Ասլանյանի նկարն է

Նիկոլ Փաշինյանի  հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են  Լոռու մարզկենտրոնից Երեւան եկող ճանապարհը։ «Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան»՝ վանկարկում են նրանք։

«Մեր բողոքի ակցիան ուղղված է մեր փոքր հայրենիքը՝ Վանաձորը պահպանելուն, որտեղ կես տարուց ավելի հակասահմանադրական կարգեր են հաստատված։ Մեր ակցիայի նպատակն է պահպանել մեր հայրենիքը, Արցախը։ Վանաձո՛ր, ոտքի»,- հայտարարեցին նրանք, ապա պահանջեցին՝ «Ազատություն Մամիկոն Ասլանյանին»։

Վանաձորի ավագանու անդամ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վահե Դոխոյանն ասաց, որ իրենք կարող են ժամեր շարունակ ճանապարհը փակ պահել, քանի որ մարզի ոստիկաններին գործուղել են Երևան։

Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բիրտ ուժ կիրառելով։