|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։
«Հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացում ձեռք բերված առաջընթացը վճռորոշ կլինի Կովկասի բարգավաճման համար», - ասել է թուրք նախարարը։
Ֆիդանը և Սալիվանը մտքեր են փոխանակել նաև ռուս-ուկրաինական պատերազմի և Գազայի հատվածում հրադադարի շուրջ։