կարևոր
3247 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-29 13:17
Քաղաքական

Մեր երկիրը կանգնած է նոր ագրեսիայի վտանգի առջև․ Ավետիք Չալաբյան

«Ժամանակը սպառվում է, երկիրը նոր ագրեսիայի շեմին է»։ Այս մասին ասաց  հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ «ՀՀ անկախության հռչակագրի պաշտպանության հրամայականը և ազգային կենսունակ պետության տեսլականը» թեմայով հմաժողովի ժամանակ։

«Մեր թշնամիները լկտի պահանջներ են ներկայացնում Անկախության հռչակագրի փաստացի չեղարկման մասին, դրանով իսկ հրաժարվել համազգային նպատակներից, պառակտել մեզ։ Սրանք հեռուն գնացող նպատակներ են։ Այդ պահանջներին է տրվում Հայաստանում կառավարող վարչակարգը, որը կորուստների հերթագայությունից հետո փորձում է հանգստացնել ագրեսորին։ Հասկանալով, որ դա անելու սահմանադրական ճանապարհ չկա, փնտրում է ուղիներ, որպեսզի հիմարացնի հասարակությանը և ուժի ճնշման փաստի առաջ կանգնեցնի, ինչպես տեղի ունեցավ Արցախի հետ, երբ հանրապետության ղեկավարությունը ստիպված եղավ ստորագրել փաստաթղթերը»,- նշեց է Չալաբյան՝ հավելելով․ « «Ժամանակն սպառվում է, երկիրը նոր ագրեսիայի շեմին է, բոլոր ազգային ուժերին պետք է միավորել՝  կանխելու  պետականության կորուստը»։

Մանրամասն՝ տեսանյութում։