կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-27 09:25
Հասարակություն

Արարատյան դաշտավայրը կանգնած է անապատացման վտանգի առջև

Արարատյան դաշտավայրը կանգնած է անապատացման վտանգի առջև

«Ժողովուրդը» գրում է. «Այն, որ Արարատյան դաշտավայրը կանգնած է անապատացման վտանգի առջև, արդեն իսկ ակնհայտ է ոչ միայն մասնագետների, այլև իշխանությունների համար: Առաջին ահազանգը կապված էր Արմավիրի և Արարատի մարզերում արտեզյան ջրերի հորատանցքերի անխնա օգտագործման հետ, որի արդյունքում այդ փաստերով հարուցվեցին մի քանի քրեական գործեր: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ անապատացման նոր խնդիր է հասունանում, այս անգամ Էջմիածնի տարածաշրջանում:

 

Բանն այն է, որ այդ տարածքում հիմնականում ավազային հողեր են: Իսկ ավազը, ինչպես հայտնի է, պահանջարկ ունեցող շինանյութ է: Այդ պատճառով էլ շատ գյուղացիներ, ի վիճակի չլինելով մշակել իրենց հողերը, այն վաճառում են, իսկ գնորդները հողատարածքները վերածում են ավազահանքերի, որոնց շահագործումից հետո այդ տարածքները կա՛մ անապատանում են, կա՛մ էլ՝ վերածվում ճահճանման լճակների»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։