Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս ամբիոնը դարձել է ժուրնալիստիկայի ամենավատ սցենարով գնացող հայտարարությունների ամբիոն․ այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Այստեղից հայտարարում եմ՝ պարո՛ն Հովհաննիսյան, բերեք մեկ օրինակ, որ ես, որպես պատգամավոր, երբևէ մի նախագիծ եմ բերել, որը մի անձի բիզնես շահ է սպասարկել։ Հակառակ դեպքում ակնկալում եմ հրապարակային ներողոթյուն»,- ասաց Մինասյանն, ի պատասխան ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի հետևյալ արտահայտությանը ՝«Պարո՛ն Մինասյան, մեզ ձեր արշինով մի չափեք, այդ թվերը չի, որ օրենք բերենք պաշտոնյաների բիզնեսի համար, պետությունը թալանենք և այլն» ։