Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա: Տեղեկությունը հայտնել են փոխվարչապետի գրասենյակից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքներն ամփոփելիս՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ փոխվարչապետները կհանդիպեն Մոսկվայում՝ մի քանի ամփոփումներ անելու և հայտարարելու ընդունված որոշումների մասին, որոնք երկրների ղեկավարները համաձայնեցրել են նոյեմբերի 26-ի հայտարարությամբ: «Հաջորդ շաբաթ նրանք կհավաքվեն Մոսկվայում՝ հաշվի առնելու և հայտարարելու այն որոշումները, որոնք մենք այսօր պայմանավորվել ենք»,- ասել է Պուտինը։
Այս տարվա հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին-Ալիեւ հանդիպումից հետո հայտնի էր դարձել, որ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու համար կստեղծվի աշխատանքային խումբ՝ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ: Եռակողմ առաջին նիստը տեղի է ունեցել հունվարի 30-ին՝ Մոսկվայում: