կարևոր
1564 դիտում, 2 ամիս առաջ - 2024-02-06 16:42
Քաղաքական

Պետության խորհրդանիշները ֆուտբոլի գնդակ կամ սեղանի զարդ չեն․ Գեղամ Նազարյան

Պետության խորհրդանիշները ֆուտբոլի գնդակ կամ սեղանի զարդ չեն, որ ըստ մաշվածության կամ ճաշակի պարբերաբար փոփոխվեն։ Որևէ մեկը չի կարող պնդել, որ մեր դրոշի գույները կամ ձևն ամենակատարյալն է։ Որևէ մեկը չի կարող պնդել, որ օրհներգի բառերն ու երաժշտությունն ամենալավն են։ Որևէ մեկը չի կարող ասել, որ մեր զինանշանը գեղարվեստական առումով ամենակատարյալն է, բայց դրանք մեր պետության խորհրդանիշներն են, որոնք երկար, շատ երկար, բուռն, բավական բարձր մակարադակի հիմնավորումներով՝ ընդունվել են 1990-ին։ Օրհներգը երգելով, զինանշանները համազգեստին մեր տղերքը կռիվ են գնացել։ Մեզնից մի՛ խլեք այն օրհներգը, զինանշանը և դրոշը, որոնք մեզ ուղեկցել են մեր ծնված օրից։ ԱԺ հայտարարությունների ժամին ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգմավոր Գեղամ Նազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում