կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-22 14:41
Քաղաքական

Ես թույլ չեմ տա որևէ մեկին վիրավորել իմ երկիրն ու նրա խորհրդանիշները. Արման Վարդանյան

«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի տեսաուղերձը.

  • Տավուշի մարզում մեր հերոս զինծառայողները կրկին ցույց տվեցին ամբողջ աշխարհին, որ մեր բանակն ամենամարտունակն ու հզորն է տարածաշրջանում: Մենք կարողացանք ոչ միայն հետ մղել ադրբեջանցիների հարձակումները, այլ նաև մեծ վնասներ հասցնել հակառակորդին, ովքեր զոհ տվեցին բարձրաստիճան զինվորականների, այդ թվում՝ գեներալի:
  • Մոսկվայում մենք դարձանք մեկ բռունցք և միասնաբար լուծեցինք ծիրանի իրացման հետ կապված խնդիրը, սակայն լավ կլիներ, որ միայն նման ֆորսմաժորային իրավիճակներում մենք չմիավորվեինք, այլ՝ ընդհանրապես, քանի որ ազգի միասնությունը մեր երկրի բարգավաճման լավագույն երաշխիքն է:
  • Մարգարիտա Սիմոնյանն իր հայտարարությամբ անցավ սահմանը: Ոչ ոք չի կարող այդ տոնով խոսել ՀՀ իշխանությունների հետ, քանի որ անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում մեր կառավարությանը, մենք ոչ ոքի թույլ չենք տա վիրավորել մեր երկրի վարչապետին:
  • Մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչ է իրականում թաքնված Միխեիլ Սաակաշվիլիի հաճոյախոսությունների ներքո: Երբ Սաակաշվիլին նախագահ էր, կարող էր դրական լուծումներ տալ Վրաստանում բնակվող հայերի համար, նա անում էր լրիվ հակառակը: Չմոռանանք, որ այդ նույն Սաակաշվիլին էր, որ ժամանակին Հեյդար Ալիևի արձանը տեղադրեց Թբիլիսիում՝ հայկական եկեղեցու դիմաց, ինչպես նաև Ջավախքում հայկական ինքնության համար պայքարող հայ երիտասարդներին բանտ նստեցրեց:
  • Այո՛, չենք կարող ասել, որ հայ-ռուսական հարաբերություններն այսօր հիանալի են, այո՛, կա խնդիր, կա փոխվստահության պակաս, սակայն, ինչ էլ որ ասեն, մեր ժողովուրդները ամենաեղբայրական, ամենաանկեղծ զգացմունքներն են տածում միմյանց նկատմամբ, և դա փաստ է: Պետք չէ անել այնպիսի քայլեր, որի պատճառով երկու ժողովուրդների հարաբերությունները կլարվեն:
  • Այն գործարարները, ովքեր Մոսկվայում դժվարին կացության մեջ հայտնված հայերին օգնեցին իրացնել ծիրանի խմբաքանակը, ապացուցեցին, որ սիրում են իրենց ազգը: Մենք պետք է ճիշտ գնահատենք այդ մարդկանց արարքները և չտրվենք էժանագին մանիպուլյացիաներին, չվիրավորենք այդ մարդկանց, եթե անգամ նրանք քայլեր են գործում ոչ հաճո բոլորի համար: Եկեք դատենք ամենքին իր սկզբունքների և գաղափարների համար, այլ ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը կարողացել է մանիպուլացնել ձեզ:
  • Ես ավելի քան վստահ եմ, որ մենք կարող ենք հաղթահարել մեր ժողովրդի և երկրի համար այս դժվարին շրջանը՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական ոլորտում: Հայ ժողովուրդն արդեն բազմաթիվ դարեր ապացուցում է, որ մեզ անհնար է հաղթել, քանի որ մենք իմաստուն և ամենակարևորը՝ ոգով ուժեղ ազգ ենք:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.