կարևոր
3094 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-06 11:05
Քաղաքական

«Հանրային ձայն» խմբակցությունն այլևս չի մասնակցելու ավագանու ոչ մի նիստի․ Վարդան Ղուկասյան

«Հանրային ձայն» խմբակցությունն այլևս չի մասնակցելու ավագանու ոչ մի նիստի․ Վարդան Ղուկասյան

«Հանրային ձայն» խմբակցությունը այլևս չի մասնակցելու Երևանի ավագանու ոչ մի նիստի։ Այս մասին հայտարարություն է տարածել Վարդան Ղուկասյանը։

«Սիրելի Երեւանցիներ, շուրջ 23.000 մեզ վստահողներ: Ես՝ Վարդան Ղուկասյանս, ուզում եմ տեղեկացնել իմ հետեւյալ քաղաքական որոշման մասին: Հավատացեք, որ ամեն ջանք գործադրել եմ երեւանցիների հոգսերը հնարավորինս թեթեւացնելու համար:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, փետրվարի 7-ին ՔՊ գումարած արտահերթ նիստի օրակարգը, եկել եմ մի անխուսափելի որոշման: Այժմ Երևանում արտահերթ խնդիր եմ համարում Ավինյանին եւ իր ՔՊ թիմին: Ուստի իմ որոշմամբ, «Հանրային ձայն» ֆրակցիան այլեւս չի մասնակցելու ոչ մի ավագանու նիստի: Երեւանում պետք է անցկացվի ավագանու նոր ընտրություններ: Որոշումս քաղաքական է, ունի բազմաքայլ հաշվարկ եւ անփոփոխ է: Եթե մյուս ընդդիմադիր ուժերը նույնպես որոշեն չներկայանալ ավագանու նիստերին, արտահերթ ընտրություններն անխուսափելի կլինեն:

Մնացած քայլերի մասին կտեղեկացնեմ ճիշտ ժամանակին»։