Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը հայտարարել է, թե փետրվարի 7-ին երկրում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին կարող են մասնակցել ազգությամբ հայ ընտրողները։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Ազգությամբ հայ ընտրողները, ինչպես Ադրբեջանի մյուս քաղաքացիները, կարող են մասնակցել արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությանը», - հայտարարել է նա՝ բնականաբար չմանրամասնելով, թե քանի «ազգությամբ հայ» ընտրող կա Արցախի օկուպացիայից հետո։
Հիշեցնենք, որ Արցախի օկուպացիայից հետո Բաքվի քարոզչամեքենան ցույց էր տալիս այնտեղ մնացած մի քանի հայերի, որոնք, իբր, դիմում են գրել ու ստացել Ադրբեջանի քաղաքացիություն։ Արցախյան կողմի տվյալներով, Ստեփանակերտում այս պահին գտնվում են մի քանի հայ։