Միջազգային միջնորդների «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) առաջարկը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) շրջանակներում միջանկյալ համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ, Թեհրանը չի մերժել։ Այդ մասին, ըստ ԻՌՆԱ գործակալության, չորեքշաբթի հայտնել Է Մեջլիսի (Իրանի խորհրդարան) ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Վահիդ Ջալալզադեն:
«Չնայած Վիեննայում իրանական բանակցային պատվիրակության առաջնահերթությունը JCPOA-ի շուրջ մշտական համաձայնության հասնելն է, մենք պետք է գիտակցենք, որ միջանկյալ համաձայնագիրը չի վնասում էմբարգոյի վերացման ռազմավարական նախաձեռնությանը և ազգային շահերին»,- ասել է նա։
Պատգամավորի խոսքով՝ «հնգյակի» առաջարկը քննարկման փուլում է։ «Այդ գաղափարը չի ընդունվել Իրանի կողմից, սակայն այն նաև չի մերժվել»,- ասել է Ջալալզադեն։