|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Արցախի Մարտակերտի շրջանի առանձնատներից մեկում հայտնաբերված և բերման ենթարկված ադրբեջանցի զինծառայողի փաստը հաստատվել է նաև Ադրբեջանի կողմից:
Միաժամանակ Ադրբեջանը տարբեր արտահոսքերի միջոցով սպառնում է՝ զինծառայողին առաջիկա ժամանակահատվածում չվերադարձնելու պարագայում «հակաահաբեկչական օպերացիա կիրականացնի»։
Ակնհայտ է, որ Արցախի Մարտակերտ քաղաքում, Շուշիի Մխիթարաշեն գյուղում և Գորիս-Կապան միջպետական մայրուղում տեղի ունեցած սադրանքները փոխկապակցված են և տեղավորվում են անկայունացման ադրբեջանական ծրագրի շրջանակներում։
Հիշեցնեմ, որ Մխիթարաշեն գյուղի ուղղությամբ, վերջին օրերին ադրբեջանական անկանոն կրակոցներ են արձանագրվել, կա տուժած առանձնատուն։
Մի խոսքով, Ադրբեջանը շարժվում է կանխատեսելի սցենարով, իսկ Հայաստանի իշխանությունը զբաղված է անձնական վրեժխնդրության և նեղ անձնային շահերին վերաբերող հարցերով»։