կարևոր
1948 դիտում, 4 ամիս առաջ - 2023-12-20 13:13
Հասարակություն

Լարված իրավիճակ Նորատուսում․ քաղաքացիները բողոքի ակցիայի են դուրս եկել

Լարված իրավիճակ Նորատուսում․ քաղաքացիները բողոքի ակցիայի են դուրս եկել

Նորատուսում իրավիճակը լարված է, բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիայի են դուրս եկել։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Երևան-Սևան ավտոճանապարհին ոստիկանական ուժեր են կենտրոնացվել։ Մասնավորապես, ապօրինի ձկնորսության դեմ պայքարի շրջանակներում իրավապահներն առգրավել են ձկներ, իսկ ձկնորսությամբ զբաղվող նորատուսցիները պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել՝ փակելով ճանապարհը։

Նշենք նաև, որ Երևանից Գեղարքունիք բերված հատուկ ջոկատայինների, ոստիկանության այլ ստորաբաժանումների կողմից ավելի քան 30 քաղաքացի է բերման ենթարկվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզում ոստիկանական բազմաթիվ զորքեր, ավտոբուսներ են տեղակայված։