կարևոր
2473 դիտում, 4 ամիս առաջ - 2023-12-20 12:54
Հասարակություն

Աննախադեպ քանակի ոստիկանություն՝ Գեղարքունիքի մարզում

Աննախադեպ քանակի ոստիկանություն՝ Գեղարքունիքի մարզում

Yerkir.am-ի թղթակիցն այս պահին Գեղարքունիքի մարզում է և ֆիքսել է ոստիկանական բազմաթիվ զորքեր, ավտոբուսներ, որոնք տեղակայված են Հայրավանքից քիչ հեռու, Երևան-Գավառ մայրուղու հարակից հատվածում։

Yerkir.am-ի թղթակիցն աշխատում է տեղում, և պարբերաբար կտեղեկացնենք զարգացումների մասին։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Երևան-Սևան ավտոճանապարհին ոստիկանական ուժեր են կենտրոնացվել։ Մասնավորապես, ապօրինի ձկնորսության դեմ պայքարի շրջանակներում իրավապահներն առգրավել են ձկներ, իսկ ձկնորսությամբ զբաղվող նորատուսցիները պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել՝ փակելով ճանապարհը։

Նշենք նաև, որ Երևանից Գեղարքունիք բերված հատուկ ջոկատայինների, ոստիկանության այլ ստորաբաժանումների կողմից ավելի քան 30 քաղաքացի է բերման ենթարկվել։