|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ոստիկանությունը 13:30-ին արդեն ազատեց Բաղրամյան պողոտան: Ցուցարարները, ովքեր նստել էին պողոտայում, բերման ենթարկվեցին ոստիկանության կողմից:
Վալերի Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ցուցարարներին, որ իրենց շատ լավ են պահել` որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ: «Հաղթանակը բոլորինս է, հավաստիացնում եմ, որ բերման ենթարկված ցուցարարների նկատմամբ ոստիկանությունը որևէ հետապնդում չի իրականացնի, նրանք մեր քույրերն ու եղբայրներն են»,- ասաց նա:
Լրագրողների հարցին, թե երբ են պատրաստվում բաց թողնել բերման ենթարկվածներին, Վալերի Օսիպյանը պատասխանեց, որ չի բացառվում, որ մի քիչ հետո էլ ազատ արձակեն: