կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-26 03:31
Հասարակություն

Բերան-բերան հասել է Վրաստան

Բերան-բերան հասել է Վրաստան

Սուրբ Զատիկի ճրագալույցի պատարագի ավարտից հետո Թբիլիսիի Ս. Գեւորգ եկեղեցու բակում հավաքվել էին մի խումբ վրացահայեր:

Անկյունում կանգնած մի քանի տղամարդիկ խոսում էին Տիգրան Արզաքանցյանի մասին: Մեկը գործարար էր (անունը չենք նշում, որ հետագայում նա խնդիրներ չունենա), Վրաստանում ՀՀ դեսպանատան աշխատակիցներին պատմում էր, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը «Երկիր»-ի դեմ դատական հայց է ներկայացրել:

- Իմացա՞ք, որ Տիգրան Արզաքանցյանը «Երկիր» թերթին դատի է տվել, հետն էլ պահանջել 3 միլիոն դրամ:

- Բա ինչի՞ համար է տվել դատի:

- Որ գրել են, թե ստիլյագ է, մեկ էլ քյավառա բարբառով է խոսում:

Բոլորը սկսեցին ծիծաղել, հետո գործարարը, շարունակելով իր պատմությունը, նշեց.

- Բա իմացել էիք, որ մի ժամանակ էլ Բագրատյանն ասել է, որ էդ լակոտը խայտառակում է մեզ ու մեր կոնյակը:

- Հա, բայց դրա համար դատի՞ է տվել ու 3 մլն փո՞ղ է ուզում,- զարմացած հարցրին հավաքվածները ու սկսեցին մի կուշտ ծիծաղել:

Գ.Ն.