կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-18 10:50
Քաղաքական

Մենք Կոնգոյում չենք ապրում, ժողովրդավարական հասարակություն ենք. Վարդևանյանը՝ դատական օրենսգրքի մասին

Այս նախագիծը նրա մասին է, որ կարող են լինել քրեական գործեր, քրեական հետապնդումներ ցանկացած անձի նկատմամբ, ով անմեղ է, որովհետև ցանկացած անձ անմեղ է մինչև չկա հակառակի մասին վկայող դատավճիռ, որը մտել է օրինական ուժի մեջ։ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանը հունվարի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

«Ենթադրենք դատավորները որոշելու են, որ այդ մարդը նիստերի ընթացքում չի կարող ելույթ ունենալ, չի կարող քրեական գործի նյութերին ծանոթանալ, չի կարող օրինակ՝ նոր փաստաբան ներգրավվել, և սա կարող է լինել այն ձևակերպումները, որոնք կան, ամբողջ քրեական դատավարության և քրեական հետապնդման ընթացքում։ Եվպորապական փորձում նման մեխանիզմ չկա, չի էլ կարող լինել, այնտեղ կարող է լինել նշվածի բարեխիղճ իրացման մշակույթ, որտեղ դատարանները օրինակ՝ չեն լինում հավաքական կերպարով ասեմ՝ արմեն դանիելյանական բնույթի։ Ես զուտ մեր հայրենակիցներին հիշեցնեմ, որ մենք նման նախադեպ ունեցել ենք, երբ քրեական գործով քննության ընթացում դատավորն ուղղակի որոշեց, որ պաշտպանական կողմը չպետք է ելույթ ունենա ու հեռացավ խորհրդակցական սենյակ։ Այդ ժամանակ նշվածն ապօրինություն էր համարվում, բայց այս նախագծի պայմաններում նշվածն ապօրինություն պետք է չհամարվի, սա իսկապես ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ առնչություն չունեցող նախագիծ է»։