|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկից, որտեղ գտնվում են կառավարական ամառանոցները, ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել ՀՅԴ մի քանի անդամների՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նրանք, այլ քաղաքացիների հետ, բողոքի ակցիայով դիմավորում էին Սյունիքից վերադարձող Նիկոլ Փաշինյանին։
Ոստիկանները հրհրոց և քաշքշուկ սկսեցին՝ քաղաքացիներին հեռացնելով փողոցի երթևեկելի մասից, ապա սկսեցին բերման ենթարկել նրանց։
Այս պահին ՀՅԴ՝ բերման ենթարկված անդամները Ոստիկանության Կենտրոնի, Կոմիտասի և Մալաթիայի բաժանմունքներում են։
Նշենք, որ ՀՅԴ անդամները Փաշինյանին բողոքի ակցիայով դիմավորել են նաև Արտաշատի հատվածում։ Այնտեղից ևս բերման ենթարկվածներ կան։
Մանրամասն՝ տեսանյութում․