Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2023 թվականի նոյեմբերի 28-ին ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարները, ինչպես նաև Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանն առանձին ժամանակացույցով կանչվել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն,-այս մասին հատնել է գերատեսչությունը։
Հանդիպումների ժամանակ նշվել է, որ Abzas Media լրատվական պորտալը, այս երկրներում գրանցված կազմակերպությունների մասնակցությամբ, իրականացրել է անօրինական ֆինանսական գործարքներ, և այդ երկրների դեսպանատները ներգրավվել են այդ գործունեության մեջ, ինչը զայրացրել է պաշտոնական Բաքվին։
Ընդգծվել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), FreedomNow-ը, New Democracy Fund-ը և այլ կազմակերպություններ, խախտելով դրամաշնորհների տրամադրման կանոնները, անօրինական կերպով ֆինանսական միջոցներ են փոխանցել Ադրբեջանի տարածք և անօրինական ներդրում են կատարել Abzas Media-ի գործունեության մեջ։
«Մեր երկրի տարածքում այդ երկրների դեսպանատների և կազմակերպությունների գործողություններն Ադրբեջանում գործող օրենսդրության ու դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի խախտում են։ Ադրբեջանական կողմը խստորեն դատապարտում է մեր երկրի օրենսդրությանը հակասող և երկրի ներքին գործերին միջամտելուն ուղղված այս գործողությունները և հայտնում, որ այդ փաստերի կապակցությամբ իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համարժեք միջոցներ՝ ազգային օրենսդրությանը համապատասխան»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ վերջերս Բաքվում ձերբակալվեցին Abzas Media կայքի ղեկավար Ուլվի Հասանլին և խմբագիր Սեւինջ Վագիֆգիզին։
Մեղադրանքը որքան է հիմնավոր՝ հայտնի չէ, սակայն ադրբեջանում գործող եզակի անկախ լրատվամիջոց Abzas Media-ն վերջին շրջանում ադրբեջանցի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների ընտանիքների անդամներին պատկանող ընկերությունների մասին հետաքննությունների շարք էր հրապարակել, որից հետո էլ կայքի նկատմամաբ ճնշումները սկսվել են։