Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Վենետիկի 56-րդ բիենալեում Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին:
Այս լուրը հերթական անգամ ադրբեջանցիները, մասնավորապես` haqqin.az-ը, ոչ մի կերպ չեն կարողացել մարսել: Ավելին` ադրբեջանական կայքը «սենսացիոն բացահայտում» է արել` գրելով, թե մրցույթը քաղաքականացվել է, իբր հայկական սփյուռքը կաշառել է Հռոմի պապին Ցեղասպանությունը ճանաչելու համար՝ խոստանալով 25 մլրդ դոլար փոխանցել Վատիկանի բանկի հաշվին:
«Նշենք նաև, որ ՀՀ-ն դեսպանատուն է պահում ոչ միայն Իտալիայում, այլ նաև Վատիկանում: Իսկ դեսպանն է ՀՀ նախագահի փեսան: Այս ամենը վկայում է, որ Հայաստանը խաղադրույքը դրել է Իտալիայի և Վատկանի վրա՝ «ցեղասպանություն» առասպելը առաջ տանելու համար»,- գրում է կայքը:
Բայց սա դեռ զառանցանքի վերջը չէ: Ադրբեջանցի հոդվածագիրը 100%-ով վստահ է, որ «Եվրատեսիլ -2015» երգի մրցույթում Իտալիան իր 12 բալը կտա հենց Հայաատանը ներկայացնող «Genealogy» խմբին, որը ներկայանալու է Don’t Deny երգով:
«Չեմ զարմանա, որ հենց հայկական խումբը հաղթի երգի մրցույթում»,- եզրափակում է հոդվածագիրը:
Ի՞նչ տրամաբանությամբ է շարժվում ադրբեջանցի հոդվածագիրը, և ինչպե՞ս է միայն Իտալիայի 12 բալը ապահովելու «Genealogy» խմբի հաղթանակը, մնում է միայն գուշակել…