կարևոր
13561 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-08 17:53
Տնտեսական

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 8-ին, կազմել է 402.51 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 429.48 դրամ (նվազել է 0.57 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.36 դրամ (նվազել է 1.75 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (աճել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-402 դրամով, վաճառվում է 406-408 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 420-429 դրամով, վաճառվում է 434-440 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.05-4.36 դրամով, վաճառվում է 4.45-4.58 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 402 դրամով, վաճառվում՝ 407 դրամով:

Եվրոն գնվում է 430 դրամով, վաճառվում է 434.50-435 դրամով:

Ռուբլին գնվում է 4.30 դրամով, վաճառվում է 4.38-4.40 դրամով: