կարևոր
10174 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-22 17:46
Տնտեսական

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 22-ին, կազմել է 402.41  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 438.63 դրամ (նվազել է 2.01 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 504.10 դրամ (նվազել է 0.91 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.56 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 397-402 դրամով, վաճառվում է 404.50-409 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 430-437 դրամով, վաճառվում է 440-448 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.28-4.55 դրամով, վաճառվում է 4.68-4.85 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 400 դրամով, վաճառվում՝ 404.50-405 դրամով:

Եվրոն գնվում է 435-436 դրամով, վաճառվում է 440 դրամով:

Ռուբլին գնվում է 4.50-4.52 դրամով, վաճառվում է 4.58-4.60 դրամով: