կարևոր
15019 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-30 17:21
Տնտեսական

Դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են

Դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 30-ին, կազմել է 403.96 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 437.81 դրամ (աճել է 0.89 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 512.18 դրամ (նվազել է 0.90 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.52 դրամ (աճել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403 դրամով, վաճառվում է 406-407 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 429-435 դրամով, վաճառվում է 441-446 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.24-4.51 դրամով, վաճառվում է 4.59-4.78 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 401-402 դրամով, վաճառվում՝ 405.50-406 դրամով:

Եվրոն գնվում է 437-438 դրամով, վաճառվում է 442 դրամով:

Ռուբլին գնվում է 4.35-4.45 դրամով, վաճառվում է 4.55 դրամով: