կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-15 17:13
Տարածաշրջան

Թուրք գործարարները պատրաստ են փոխարինել արևմտյան ընկերություններին ռուսական շուկայում

Թուրք գործարարները պատրաստ են փոխարինել արևմտյան ընկերություններին ռուսական շուկայում

Թուրքիան պատրաստ է ներդրումներ կատարել Ռուսաստանի տարբեր ոլորտներում արևմտյան մի շարք ընկերությունների՝ պատժամիջոցների քաղաքականության պատճառով երկիրը լքելուց հետո. «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Թուրքիայի արտահանողների միության անդամներից մեկը։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ արտասահմանյան ընկերությունների դուրս գալը Ռուսաստանից «մեծ հնարավորություններ է ստեղծում թուրքական ընկերությունների համար»։

«Օրինակ՝ IKEA-ն որոշել է դուրս գալ Ռուսաստանից: Այստեղ տնային կահույքի թուրքական արտադրողները, որոնք, ի դեպ,  (IKEA) հիմնական մատակարարն են, կարող են լրացնել այն դատարկությունը, որը մնացել է այս ոլորտում դր հեռանալուց հետո»,- ասել է  Թուրքիայի արտահանողների միության անդամը:

Գործակալության զրուցակիցը մատնանշել է ռուսական շուկա կաշվե և սննդամթերք արտադրող ընկերությունների մուտքի մեծացման հնարավորությունը, որը կարող է մեծ ներուժ ունենալ Ռուսաստանի Դաշնությունում։

«Տարբեր ոլորտներում գործող թուրքական ընկերությունները այժմ վերահսկում են իրավիճակը՝ սպասելով, որ անորոշությունը ցրվի, որպեսզի սկսեն ներդրումներ կատարել Ռուսաստանում»,- ասել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ եթե արեւմտյան պատժամիջոցների շրջանը ձգձգվի, «թուրք արդյունաբերողները ստիպված կլինեն երկարաժամկետ հեռանկարում ռուսական շուկա դուրս գալու ուղիներ գտնել»։

«Եթե Ռուսաստանը պահանջի իրեն մատակարարել տարբեր ապրանքներ, ապա Թուրքիան կկարողանա բավարարել այն ամենը, ինչ Ռուսաստանին պետք է, նա կլրացնի օտարերկրյա ընկերությունների դուրսբերման արդյունքում ստեղծված դատարկությունը»,- հավելել է գործակալության թուրք զրուցակիցը։