|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Սիրիական ընդդիմությունը Ժնևում Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի նիստի նախօրեին կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին փոխարինել Սիրիայում իրանական և «Հեզբոլլահ» խմբավորման ուժերին ռուսական զորքերով. նշել է ընդդիմադիր Սիրիական ազգային կոալիցիայի քաղաքական հանձնաժողովի անդամ, սիրիական ցեղերի խորհրդի նախագահ Սալիմ ալ Մուսլիթը. հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին որոշում կայացնել Սիրիայից Հեզբոլլահի և իրանական զորքերի ու աշխարհազորայինների ամբողջովին դուրս բերման մասին և դրանք փոխարինել ռուսաստանյան ուժերով բոլոր այն քաղաքներում, որոնք գրավված են գրոհայինների կողմից», - ասել է նա:
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ալ-Մուսլիմը նշել է, որ Սիրիայի ազգային կոալիցիայի քաղաքական հանձնաժողովը և սիրիական ցեղերի խորհուրդը սատարում են այդ դիրքորոշումը:
Սիրիայում հակամարտող կողմերի հանդիպումը, եթե համաճարակաբանական իրավիճակը թույլ տա, պետք է տեղի ունենա օգոստոսի 24-ին:
Նշենք, որ Իրանը սիրիական հակամարտության կարգավորման առանցքային դերակատարներից է և ՌԴ-ի և Թուրքիայի հետ «Աստանայի եռյակի» մաս է կազմում։