Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.
«Նիկոլը երեկ փորձել է գլուխ գովելու տեղ գտնել հակակոռուպցիոն կոմիտեում, բայց ելույթից երևում էր, որ ինքն էլ է հասկանում, որ կոռուպցիայի թեմայով խոսելու տեղ առանձնապես չունի: Ինքն էլ է գիտակցում, որ հինգ ու կես տարում, այս ոլորտում ևս, բացի ձևականություններից ու մի շարք աչքակապություններից՝ շոշափելի արդյունք չկա:
Բայց սա դեռ թողնենք մի կողմ:
Ինչի՞ համար են կառավարությունները պայքարում կոռուպցիայի և հովանավորչության դեմ: Եթե հակիրճ և հիմնական գծերով ասենք`
1. որպեսզի հանրային բարիքները բաշխվեն արդար,
2. որպեսզի պետական եկամուտներով ծրագրված անհրաժեշտ միջոցներ ներգրավվի,
3. որպեսզի հանրային անվտանգությունը, տարածքնային զարգացումը և քաղաքացիների կենսապայմանների բարելավումը լինի նկատելի և բավարարված,
4. որպեսզի հանրային միջոցներն ու ռեսուրսները բախշվեն և ծախսվեն արդյունավետ, նպատակային ու առանց կորուստների:
Այս շարքը կարելի է շարունակել:
Ի՞նչ է արել Նիկոլը և իր տխրահռչակ կառավարությունը մեր հասարակության ու պետության հետ: Այո ճիշտ եք` մեծ հաշվով կործանել է:
Իշխանափոխությունից հետո մեկ առ մեկ, փաստարկված կերպով պարզ կդառնա, թե ինչպիսի միջոցներ են փոշիացրել գործող կառավարիչները և ովքեր են նրանց կոռուպցիոն առաջատարները:
Կոռուպցիան հո պոզով-պոչով չի՞ լինում:
Եթե միայն տարածքային կորուստներից չգոյացած եկամուտները, պետության սոցիալական բեռի ավելացումը, պետական պարտքի կրկնապատկումը, ահռելի ծավալի սպառազինության մսխումը վերածենք փողի` պարզ կլինի թե ինչ ծավալի ահռելի վնաս է հասցվել Հայաստանի Հանրապետությանը:
Հ.Գ. Կոռուպցիայի բոլոր դրսևորումների դեմ պարտադիր է պայքարելը: Բայց ոչ մի կապիտուլյանտ աշխարհում չի կարողացել դա անել...»։