|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Դավիթ Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ինչո՞վ է տարբերվում Հայաստանի Հանրապետությունում օլիգարխների թալանած, գողացած կապիտալը համաշխարհային արկածախնդիր գողի ու միալիարդատեր Սորոսի թալանածից։
Երկուսն էլ կապիտալ են, երկուսն էլ գողացված են՝ Կասեք դուք։
Ես արդեն ասել եմ, որ Հայաստանի նախագահներն ու նրանց վարչակարգերը, հեղափոխական իշխանությունների հետ միասին՝ բոլորն էլ վատն էին և են։ Սակայն՝ երեկ ուղղակի թալան էր՝ անարդար ու անխիղճ, իսկ այսօր մեր որակն է փոխվում, մեզ գողանում են մեզանից, էության, ինքնության թալան է։
Մենք՝ մեր ամուր, ժայռատիպ ազգային կեցվածք - կարծրատիպը փոխարինում ենք փափուկ, սակայն՝ անատամ, ինքնության կորստի սինդրոմ ապրող եւրոպականով։ Իսկ մեր հարևանները թուրքն ու պարսիկն են, արաբն ու քուրդը, ովքեր քաղաքակրթական մեկ այլ, քանակական ինտենսիվ և ռազմակաքաղաքական տարածական(էքստենսիվ) աստիճան են ապրում՝ գումարած կրոնական ու կրոնաքաղաքական խնդիրները։
Համաշխարհային գող ու թալանչի Սորոսից վերցնել ու փոխել մեր բազմահազարամյա նիստ ու կացը, մեր ազգային վերնաշենքը՝ նշանակում է՝ դավաճանել։ Ինձ համար սա միանշանակ է ու վերջնական։ Ազգային դաստիարակություն ստացած թալանչին մերն է։ Նրա տեղը՝ հնարավոր է, որ բանտում է, բայց նա մերն է։ Նրա թալանածը կարող ենք ստիպել, որ վերադառնա ՀՀ տնտեսություն։ Սորոսինը՝ ոչ։ Նրա տված դրամը խփում - խարխլում է մեր ինքնությունը։ Եւ եկեք հիմա փորձենք Սորոսին դատել ու ձերբակալել։ Հնարավո՞ր է։ Իհարկե ոչ։
Ինչպե՞ս կարելի է դրամ ստանալ մի մարդուց, ով այն տալիս է սեփական նպատակների համար, որը կոչվում է համաշխարհային նոր աշխարհակարգ, որտեղ մեր երկրի տեղում Հայաստան չի մնալու, անունը մնալու է, Հայ չի մնալու։ Հետաքրքիր է, ես ե՞մ խելագար, թե՞ Դուք, որ սա չեք հասկանում։
Օրենքով արգելել է պետք նմանատիպ բոլոր կառույցները, Ռուսաստանի նման՝ նրանց ճանաչել արտասահմանյան գործակալ ու դուրս վռնդել իսպառ ու վերջնականապես»։