Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈՒՀ) փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանն անդրադարձել է Արցախի շուրջ 123 բնակaվայրերի՝ Ադրբեջանին հանձնելու խնդրին՝ նշելով հետևյալը.
«Երեկ տարբեր լրատվական կայքերում և ֆեյսբուքյան օգտատերերի մոտ հայտնվեց մի ցանկ, որում թշնամուն հանձնվելիք գյուղերի շարքում, Քարվաճառի շրջանի հատվածում նշված էր նաև Չարեքտար գյուղը:
Հարկ եմ համարում նշել, որ աղբյուրը անհայտ այս ցուցակում տեղ գտած Չարեքտար գյուղը, ըստ սովետական ռազմական քարտեզի գտնվում է ԼՂԻՄ-ի սահմաններից ներս, իսկ սահմանը անցնում է գյուղի արևմուտքից, հարավարևմուտքից և հարավից»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Հ
Հ կառավարությունը իր պաշտոնական կայքում հրապարակել էր ցուցակ՝ կից հավելվածով, որտեղ ներկայացվում է, թե Արցախի որ բնակավայրերն են անցնում Ադրբեջանի վերահսկողության ներքո: