կարևոր
3685 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-15 15:39
Քաղաքական

Ում պետք չէ ձայն տալ Երևանի ավագանու ընտրություններում․ քաղաքագետ

Ում պետք չէ ձայն տալ Երևանի ավագանու ընտրություններում․ քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Սեպտեմբերի 17-ին Երևանում տեղի կունենան հերթական ՏԻՄ ընտրությեունները...Ընտրություններին մասնակցելու է 14 քաղաքական ուժ.... Կարևոր է, որ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ հայացքներ ունեցող և Նիկոլի քաղաքականության հետ անհամաձայն ընտրողներն իմանան, թե որ քաղաքական ուժերն են բացահայտ համագործակցում քայլիստների հետ և ում պետք չէ ձայն տալ...

Այս պահի դրությամբ, 4 տոկոս անցողիկ շեմին մոտ գնտվող կուսակցություններից, որին ՉՊԵՏՔ է ձայն տալ՝ Նիկոլի Արամի «Հանրապետություն» կուսակցությանն է, քանի որ վերջինս չի էլ թաքցնում իր նիկոլամետ էությունը...։

Հաջորդը, ում բացարձակ պետք չէ ձայն տալ՝ Նիկոլի Էդմոնի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է, որն ակտիվ համագործակցում է գործող թայֆայի հետ...։

Ձայն պետք չէ տալ անցնելու շանսեր չունեցող Խզմալյանի «Եվրոպական կուսակցությանը», Արզաքանցյանի՝ «Ուժը հայրենյաց» կուսակցությանը, որոնք ևս Նիկոլի հավանական գործընկերների շարքերում են...։

Կրկնում եմ՝ վերը նշված քաղաքական ուժերը բացահայտ նիկոլական են կամ էլ համակրում են Նիկոլին ու շանս ունեն անցնել անցողիկ 4 տոկոսանոց շեմը կամ էլ ձայն են փախցնում...»։