կարևոր
2923 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-18 10:28
Քաղաքական

Երևանում ընդդիմությունը հաղթել է. 33-ը>32-ից․ Գագիկ Համբարյան

Երևանում ընդդիմությունը հաղթել է. 33-ը>32-ից․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Երևանի ավագանու ընտրությունների վերջնարդյունքում 5 քաղաքական ուժ է հաղթահարել անցողիկ շեմը՝ Նիկոլի ՔՊ-ն, որը ստացել է 32․57%, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամի «Հանրապետություն» կուսակցությունը՝ 11.32%, որի հանրագումարում այս երկուսն իրար հետ հավաքել են 43,89%, Վարդան Ղուկասյանի (Դոգ) «Հանրային ձայն» կուսակցությունը՝ 9,68%, Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 18․89% և Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» դաշինքը՝ 15.43%, որոնց ձայներն իրար հետ կազմում են 44%... Ընտրությունների արդյունքում ավագանի չանծաց ուժերի ձայները բաշխվում են անցածների միջև, որի արդյունքում ՔՊ-ն կունենա 24 մանդատ, Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ 8 մանդատ (24+8=32), Դոգը՝ 7, Հայկ Մարությանը՝ 14, իսկ Անդրանիկ Թևանյանը՝ 12 մանդատ (7+14+12=33)...

Ընդդիմադիր 3 ուժերը ՊԱՐՏԱՎՈՐ են ստեղծել կոալիցիա և թույլ չտալ քայլիստներին զավթել իշխանությունը Երևանում...

Երեքից որևէ մեկը, եթե չցանկանա ձևավորել կոալիցիա կբացահայտի, որ նիկոլական քաղաքական ուժ է և իր հականիկոլական հայտարարությունները, Նիկոլի հասցեին հնչած հայհոյանքները և քննադատություններն ուղղակի դերասանություն են եղել և դրանով նրանք խաբել են ժողովրդին, որի 71,5 % այդպես էլ չմասնակցեց ընտրություններին...

Հուսանք, ավագանի անցած ուժերը վեր կգնտվեն իրենց անձնական ամբիցիաներից և առաջին լուրջ քայլը կկատարեն կազմաքանդելու նիկոլական բեսպրեդելոկրատիան երկրում...

Թե ինչ ցույց տվեցին և բացահայտեցին այս ընտրությունները՝ հաջորդիվ...»։