Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, մերժեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով ԱԱԾ-ում գտնվող ապացույցները տրամադրելու մասին պաշտպանների միջնորդությունը։
Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ ԱԱԾ-ում գտնվող ապացույցները պաշտպաններին տրամադրելու մասին, շեշտելով, որ այստեղ չի կարող իրական քննություն իրականացվել. «Նախաքննության ավարտին օրենքի կոպիտ խախտումներով պաշտպանության կողմին չի ներկայացվել իրեղեն ապացույց ճանաչված փաստաթղթերը, վիդեոֆայլերը»։
Երեմ Սարգսյանն ասաց, եթե ինքը չկարողանա գործի նյութերին ծանոթանալ, ապա չի կարողանալու դատավարության ընթացքում հիմնավոր կասկած հերքել։
Մեղադրող դատախազը նշեց, որ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հիմնավոր է եւ այն փոփոխելու հիմքեր չկան, Խաչատրյանի կողմից քննությունից թաքնվելու հավանականությունը շատ բարձր է, քանի որ նրա երկու որդիներն արդեն իսկ թաքնվել են քննությունից եւ գտնվում են հետախուզման մեջ։
Գագիկ Խաչատրյանն իր գործով դատական նիստին ներկա չէ։ Նա առողջական խնդիրներ ունի եւ դիմում է ներկայացրել դատարան, որպեսզի նիստը շարունակվի առանց իր ներկայության։