Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-04-04 13:58
Քաղաքական

Ձեր անտարբերությունը կարող է բերել լայնամասշտաբ պատերազմի վերսկսման. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը միանում է հանրահավաքին

Ձեր անտարբերությունը կարող է բերել  լայնամասշտաբ պատերազմի վերսկսման. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը միանում է հանրահավաքին
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։

ԿՈՉ
 
Պահն օրհասական է, խնդիրը հասել է յուրաքանչյուրիս դռանը, մեր ընտանիքներին: Որևէ երաշխիք չկա, որ ադրբեջանաթուրքական տանդեմն օգտվելով Ռուսաստանում ու նրա շուրջ ստեղծված իրավիճակից՝ հնարածին ցանկացած պատրվակով առաջիկայում կարող է լայնածավալ հարձակում գործել Հայաստանի ու Արցախի վրա: Թշնամին հստակ գիտակցում է, որ պանթուրքիստական նպատակներին հասնելու համար նման բարենպաստ արտաքին իրավիճակ և հանդուրժող իշխանություն Հայաստանում այլևս կարող է չլինել:
 
Կոչ ենք հանում քաղաքական հայացքներն ու կուսակցական պատկանելությունը թողնել մի կողմ, հայրենիքին սպառնացող վտանգի չեզոքացման, ստեղծված իրավիճակից համատեղ ելք գտնելու համար ապրիլի 5-ին, 18:30-ին գալ Ազատության հրապարակ:
Հայրենակիցներ, Ձեր անտարբերությունը կարող է հանգեցնել մեր ընդհանրական հայրենիքում լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսման՝ վերջնահաշվում բերելով պետականության կորստի:
 

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն