կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-12 14:19
Տարածաշրջան

Գյուլն իր հեղինակությամբ կարող է կանգնել Էրդողանի դեմ. The Economist

Գյուլն իր հեղինակությամբ կարող է կանգնել Էրդողանի դեմ. The Economist

Անգլիական The Economist պարբերականը շարունակում է անդրադառնալ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը վարչապետի կատարյալ թեկնածու կարող է լինել. տեղեկացնում է Demokrathaber-ը:

Նշելով, որ ընտրողները «ոչ» են ասել ավտորիտար լիդեր ունենալուն, Economist-ն իր հոդվածն սկսել է հետևյալ տողերով. «Հազվագույտ կարելի է հանդիպել, որ 40 տոկոսից ավելի ձայն հավաքած մեկն իրեն պարտված համարի: Սակայն Թուրքիայում հունիսի 7-ի ընտրություններից հետո ԱԶԿ-ի և դրա՝ խարիզմատիկ ու բռնապետ հիմնադիր Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտահոգիչ իրավիճակը հենց այդպիսին է»:

Պարբերականը նշել է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ Սահմանադրությունը փոխելու համար անհրաժեշտ ձայներ հավաքելու նպատակով Էրդողանը քարոզարշավ է իրականացրել:

Հիշեցնելով ընտրությունների արդյունքների մասին` ԱԶԿ-ն, կորցնելով 50 տոկոս ձայները և հասնելով մինչև 40.9 տոկոս ձայնի, կորցրել է Մեջլիսում իր մեծամասնությունը, The Economist-ը գրել է. «Թուրքերը բացահայտորեն մերժեցին Էրդողանի՝ ավելի հզոր նախագահ լինելու ցանկությունը: Թուրքերի մեծամասնությունն այլևս չի սիրում Էրդողանի՝ սուննի աղանդավորական ոճն ու ընդդիմադիրների դեմ անհանդուրժող վերաբերմունքը: Ժողովուրդը նաև դժգոհ է այն երևույթից, որ 10 տարվա իշխող կուսակցությունը լինելուց հետո Էրդողանի կառավարության անունը նույնացվում է կոռուպցիայի հետ»:

Պարբերականն այնուհետև կոչ է արել Էրդողանին և ԱԶԿ-ին. «Էրդողանի համար ճիշտը ետ քաշվելն ու, ինչպես Սահմանադրությունում է նախատեսված, ապաքաղաքական նախագահ լինելն է: Նրա կուսակցությունն էլ նրա հետ սերտ կապեր չունեցող եւ միապետական իղձերից հեռու մի նոր ղեկավարի կարիք ունի»,- գրել է պարբերականը՝ նշելով, որ կուսակցության հիմադիրներից և նախկին վարչապետերից ու նախագահներից Աբդուլլահ Գյուլն ունի Էրդողանի դիմաց կանգնելու հեղինակություն և կարող է կատարյալ վարչապետ լինել: