Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավոտներկրողները ահազանգում են, որ վերջին օրերին ստիպված են լինում Վրաստանից բերված մեքենաները մաքսազերծելիս վճարել 300 դոլարից սկսած ավելի շատ գումար, քան նախկինում էր։
Բանն այն է, որ ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատան նորանշանակ պետը որոշել է մեքենայի հսկիչ գինը հաշվել ոչ թե ըստ հաշվեպիտակի, այլ ըստ մեքենայի գրանցման թվականի։
Օրինակ, եթե հաշվեպիտակի վրա նշված է 2018 թվական, մեքենան մաքսազերծելիս հսկիչ գին են սահմանում հաշվի առնելով գրանցման՝ 2019 թվականը։
Ավտոներկրողները կարծում են, որ առանց իրենց տեղեկացնելու նման կամայական որոշում կայացնելու հիմքում իրենցից ավել գումար կորզելն է։
Խնդրի առնչությամբ հարցում եմ ուղարկել ՀՀ ՊԵԿ-ին։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ