կարևոր
3310 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-24 17:37
Քաղաքական

Ովքե՞ր վերացրեցին Պրիգոժինին. Գագիկ Համբարյան

Ովքե՞ր վերացրեցին Պրիգոժինին. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Ուղիղ 2 ամիս առաջ այս օրը ՌԴ նախագահ Պուտինի «խոհարար» Եվգենի Պրիգոժինի գլխավորած «Վագներ» ՄՌԿ-ն ապստամբեց ռուսաստանյան զինվորական ղեկավարության դեմ, որը Պուտինը գնահատեց որպես խռովություն, սակայն թույլ տվեց, որ Պրիգոժինը և «Վագներ»-ի հրամկազմը հանգիստ լքեն ՌԴ-ն և տեղախոխվեն Ռուսաստանի միակ գործընկեր Բելառուսի տարածք...

Սակայն երեկ Պրիգոժինին պատկանող «Էմբրայեր» ինքնաթիռը վթարվեց ՌԴ տարածքում, որի արդյունքում, պաշտոնապես հաստատվեց, որ Եվգենի Պրիգոժիը, «Վագներ»-ի հրամանատար Դմիտրի Ուտկինը և ևս 8 մարդ մահացել են...

Առաջին իսկ վարկածը՝ Պուտինը չներեց իր նախկին ընկերոջն իր դեմ ապստամբելու համար և վերացրեց թե՛ նրան, թե՛ նրա մտերիմ շրջապատին՝ նպատակ ունենալով ցրել «Վագներ» ՄՌԿ-ն և այն վերջնականապես ենթարկեցնել ՌԴ ՊՆ-ին, որի ղեկավար Շոյգուին Պրիգոժինը բացահայտ ատում էր և մեղադրում էր Ուկրաինայում ռուսական զորքերի անհաջողությունների համար...

Բացի այդ ՌԴ իշխանությունների դեմ ապստամբած Պրիգոժինը շատ բան գիտեր և նրա կենդանի մնալը վտանգ էր ներկայացնում Պուտինի համար...

Սակայն խնդիրը նրանում է, որ քիչ թե շատ Պուտին-Պրիգոժին հարաբերություններին ծանոթ մարդիկ երբեք չեն հավատացել Պրիգոժինի ապտսամբության անկեղծությանը և շատ վերլուծաբաններ երկու ամիս առաջ տեղի ունեցածը բնութագրում են որպես ապստամբության բեմականացում, որի նպատակն էր պարզել ռուսական բանակում գորժող հակապուտինյան խմբավորումները և չեզոքացնել դրանք...

Երբ երկու ամիս առաջ Պրիգոժինը Դոնի-Ռոստովից սկսեց իր արշավը դեպի Մոսկվա, արևմտյան մամուլում լուրեր տարածվեցին, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և մի քանի այլ երկրների գաղտնի ծառայություններն, իբր, տեղյակ են եղել Պուտինի դեմ սպասվելիք ապստամբությանը, որից հետո որոշ վերլուծաբաններ կարծիքներ հայտնեցին, որ վերը նշված՝ հատկապես ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գաղտնի ծառայությունները հենց իրենք են ահռելի գումարներ տրամադրել Պրիգոժինին (մի քանի միլիարդ դոլարի մասին է խոսքը) Պուտինին «գահընկեց» անելու համար... Սակայն Պրիգոժինն այդ մասին հայտնել է Պուտինին և վերջիններս ձեռնարկել են ««Վագներ»-ի ապստամբությունը՝ ՌԴ զինվորական ղեկավարության դեմ» օպերացիան, որի արդյունքում Պրիգոժինը և Պուտինը կբացահայտեին հակապուտինյան բարձրաստիճան զինվորականներին և միևնույն ժամանակ Պրիգոժինն ահռելի գումարներ կաշխատեր, որը և իրականացվեց...

Ըստ տրամաբանության, այդ ամենից հետո, խաբված ամերիկացիները և բրիտանացիներն, իհարկե, պետք է պատժեին Պրիգոժինին և չի բացառվում, որ երեկ ՌԴ Տվերի մարզում տեղի ունեցած ավիաաղետը՝ ամերիկա-բրիտանական պատժիչ օպերացիա էր՝ իրենց հետ «համագործակցող» և խաբող ճարպիկներին խաղից հանելու համար... Սա ընդամենը բազմաթիվ վարկածներից մեկն է...

Ի դեպ, չի բացառվում, որ Պրիգոժինը, ինչպես և շատերը ՌԴ-ում կարծում են, կործանված ինքնաթիռում չի եղել , չի մահացել, և «Մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ» կարգախոսին համաձայն գնաց հանգիստ վայելելու իր «հանգիստը»...»։