Փոխարժեքներ
30 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Ոչինչ չի փոխվել 2018-ից ի վեր: Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը.
«Ո՛չ գեպոլիտիկան, ո՛չ ներհայաստանյան ուժային ռասկլադը,
ո՛չ ընդդիմադիր որոշ շրջանակների՝ նիկոլոսին աջակցելը,
ո՛չ դեսպանատների ինստրուկտաժները,
ո՛չ անգամ դրանք կապավորները,
ո՛չ նիկոլոս-իլհամ կապը,
ո՛չ անգամ առաջինի ընտանքիի ծաշացանկը,
ո՛չ անգամ իմ տեքստերի շեշտադրումները ու
ո՛չ անգամ որոշ մարդկանց տարակուսանքը, թե էս Ղևոնդյանին ինչի չեն հավաքում-տանեն...
Փոխվել է միայն փողի չափը, ու դրա՝ նիկոլոսին ու ոչ միայն նրան փոխանցելու եղանակները.
ծավալը աստղաբաշական է մեծացելը, որը օրինաչափ է, իսկ փոխանցման ձևերը էլ ավելի գրագետ են դարձել:
Խնդալուն գիտեք որն է, որ ՀՀ-ի՝ ամեն հերթական իշխանություն այս կամ այն ձև, փայ է դառնում Զանգեզուրի պնձամոլիբդենում: Մի օր՝ հավես լինի, էնքան բան պատմեմ ով, ոնց ու ինչ արեց ու անում է մինչև 2018-ը և նրանից հետո:
Անձնական անվտանգության երաշխիքների բացակայության դեպքում հող հանձնելու հին ու «բարի» ուղին պատերազմն է:
Ի դեպ, ես դժվարանամ մեկ այլ պետություն նշել, ուր այս չափ գործակալական ցանցը ներառված է իշխանության ու հանրային ակտիվի մեջ. ավելին՝ էնպես չի, որ նիկոլոսը դրանց բոլորին կարողանում է կառավարել:
Շահառուները տարբեր են: Նյարդայնացնող, պահանջող: Մի մասը ռեալ, մի մասը՝ իմիտացիոն: Չմանրամասնեմ:
Մի խոսքով մենք խորը ու համապարփակ գորշ զանգվածի մեջ ենք, որից տարբեր շերտեր, ինչպես Կռիլովի հայտնի առակում է ասվում, իրենց վրա են քաշում սայլը: Մի մասը գիտակցաբար, մյուսները՝ անգիտակից:
Ու ամենամեծ խնդիրը որն է, որ չկա մյուս բևեռը, պետություն պահելու, ռեալ քայլ անելու, մինչև վերջ գնալու բևեռը,
իսկ դա ի՞նչ է նշանակում... լարեք ձեր ուղեղի գորշ բջիջները, ու կհասկանաք:
Կա կոնսենսուս, մնացյալը կապիկություն է:
Էս ա, ու դեռ մի բան էլ ավել:
Իսկ արայիկը շարքային шавка է, ով նիկոլոսի հրահանգով ադրբեջանջիցների մոտ ստուգատես է անցնում, որ դառնա Արցախի наместник»: